«Ա1+»-ին սատարում է 20 հազար մարդ. եթեր վերադարձի հանգանակութիւն- քուէարկութեան արդիւնքում հաւաքուել է մօտ 3,5 միլիոն դրամ<br />


«Ա1+»-ին սատարում է 20 հազար մարդ. եթեր վերադարձի հանգանակութիւն- քուէարկութեան արդիւնքում հաւաքուել է մօտ 3,5 միլիոն դրամ

  • 06-12-2010 16:51:05   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՒԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ:«Ա1+»-ի տնօրէն Մեսրոպ Մովսիսեանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ համաձայն «Ա1+»-ին սատարող «Ժողովրդական հեռուստատեսութիւն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի վերջին նիստի արդիւնքների` «Ա1+»-ին սատարում է 20 հազար մարդ եւ եթեր վերադարձի հանգանակութիւն- քուէարկութեան արդիւնքում հաւաքուել է մօտ 3,5 միլիոն դրամ: Ըստ Մ.Մովսիսեանh, համաձայն այս արդիւնքների իրենց բռնած ուղին եւ մարտավարութիւնը ճիշտ են: Բանախօսը տեղեկացրեց, որ հանգանակութեանը մասնակցել է նաեւ Սփիւռքը, միայն թէ փոխանցումներ անելիս առաջանում են դժուարութիւններ` բանկի կողմից պահւում են տոկոսներ, եւ դեռ պարզ չէ, կը հասնի տեղ արդեօք գումարը, թէ` ոչ: «Հետեւաբար Սփիւռքից անձնական տուեալներով նամակներ են գալիս, թէ քանի հոգի որքան գումար է փոխանցելու»,- ասաց Մ. Մովսիսեանը: Նա տեղեկացրեց, որ հանգանակութեանը նաեւ պաշտօնեաներ են մասնակցել` անանուն ու բացայայտ: Հանգանակութիւն-քուէարկութիւնը կ'աւարտուի դեկտեմբերի 16-ին: Ինչպէս նշեց «Ժողովրդական հեռուստատեսութիւն» հիմնադրամի անդամ, Երեւանի Մամուլի ակումբի նախագահ Բորիս Նաւասարդեանը, Ժողովրդական հեռուստատեսութիւն ստեղծելու գաղափարը նոր է եւ շատերի համար անհասկանալի: «Եթէ փորձենք վերլուծել բանկային փոխանցումների ու հանգանակութիւնների վիճակը, կարող եմ ասել, որ մասնակիցների մեծ մասը չի պատկերացնում ` ինչ է ուզում ժողովրդական հեռուստատեսութիւնից, բայց ուզում է: Սակայն կայ նաեւ այնպիսի զանգուած, որ մեծ գումարներ փոխանցելով, յստակ պատկերացնում է իր ուզածը»: Ըստ Բ.Նաւասարդեանի, նոր ծրագրային քաղաքականութիւն առաջարկելով, «գեղեցիկ գաղափարները իրականութիւն կը դառնան»: Ըստ նրա, ուսումնասիրութիւնները ցոյց են տուել, որ Հհ-ում հեռուստատեսութիւնը մնում է տեղեկատուութեան հիմնական աղբիւրը: «Այս բոլոր խնդիրներից ելնելով ծնուեց նոր հեռուստատեսութիւն ստեղծելու գաղափարը, որը միգուցէ կը զբաղեցնի հեռուստաընկերութիւններից մէկի` տուեալ դէպքում «Ա1+»-ի եթերի մի մասը եւ որքան հնարաւոր է կ'ապահովի այն տեղեկատուական պահանջարկը, որը ձեւաւորուած է մեր հասարակութեան մէջ»,- ասաց նա: «Ա1+»-ի տնօրէնը համոզուած է, որ հանգանակութիւնն ու ժողովրդի այս տարբերակով քուէն որեւէ էական նշանակութիւն չեն ունենայ դեկտեմբերի 16-ին անցկացուելիք լիցենզաւորման մրցոյթի վերջնական արդիւնքների վրայ, քանի որ, ըստ Մ. Մովսիսեանի, «Հռահ-ը որոշում կը կայացնի Բաղրամեան փողոցից եկած հրահանգով»:
  -   Հասարակութիւն