Հայաստանն այն երկրներից է, որի կրթական համակարգը լաւագոյնս է բարեփոխւում<br />


Հայաստանն այն երկրներից է, որի կրթական համակարգը լաւագոյնս է բարեփոխւում

  • 03-12-2010 16:02:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «McKinsey & Company» խորհրդատուական միջազգային կազմակերպութիւնը նոյեմբերի 29-ին հրապարակել է «Ինչպէս են աշխարհի դպրոցական համակարգերը շարունակում բարելաւուել» վերնագրով հետազօտութեան արդիւնքները: Հետազօտութիւնն իրականացուել է աշխարհի 20 երկրում, այդ թւում նաեւ Հայաստանում: «McKinsey & Company»-ի գնահատմամբ, Հայաստանն այն երկրներից է, որի կրթական համակարգը լաւագոյնս է բարեփոխւում, իսկ Հայաստանն արդէն դասւում է կրթական համակարգի համար «լաւ» գնահատական ունեցող երկրների շարքին: Հայաստանը ներկայացուած է նաեւ որպէս օրինակ, թէ ինչպէս բարեփոխումների միջոցով ապահովել կրթութեան զարգացումը:
  -   Հասարակութիւն