Յովիկ Աբրահամեան. «Ուշադրութիւնն ու սէրը երբեմն կարող էն շատ աւելի օգտակար լինել, քան բժշկութիւնը եւ ցանկացած աջակցութիւն»<br /> <br />


Յովիկ Աբրահամեան. «Ուշադրութիւնն ու սէրը երբեմն կարող էն շատ աւելի օգտակար լինել, քան բժշկութիւնը եւ ցանկացած աջակցութիւն»

  • 03-12-2010 15:29:36   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՒԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Յովիկ Աբրահամեանն ուղերձ է յղել հաշմանդամների միջազգային օրուայ կապակցութեամբ, որում ասուած է. «ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի որոշմամբ դեկտեմբերի 3-ին նշւում է հաշմանդամների միջազգային օրը: Այն իւրատեսակ կոչ է հանրութեանը` ուշադրութիւն հրաւիրել հասարակութեան այն անդամներին ու նրանց խնդիրներին, ովքեր սահմանափակ հնարաւորութիւններ ունենալով` աւելի հոգատար վերաբերմունքի կարիք ունէն: Ուշադրութիւնն ու սէրը երբեմն կարող էն շատ աւելի օգտակար լինել, քան բժշկութիւնը եւ ցանկացած աջակցութիւն: Եւ մենք պարտաւոր ենք տալ այդ ամէնը նրանց: Ճակատագրի կամքով այդ մարդկանց բաժին ընկած սահմանափակումները մենք պէտք է փորձենք գոնէ ինչ-որ տեղ փոխհատուցել այնպիսի վերաբերմունքով, որ նրանցից որեւէ մէկն իրէն օտարուած չզգայ շրջապատից: Պետութիւնն իր այսօրուայ հնարաւորութիւնների շրջանակում ձգտում է գտնել հաշմանդամների խնդիրների լուծումները, որոնք, թերեւս, լիարժէք բաւարար չէն, բայց համոզուած եմ, որ այդ հնարաւորութիւնները վաղն աւելի մեծ էն լինելու: Հաշմանդամների խնդիրները գտնւում էն խորհրդարանի եւ անձամբ իմ ուշադրութեան կենտրոնում: Ազգային ժողովում հաշմանդամների համար կազմակերպւում էն բազմաթիւ միջոցառումներ, որտեղ նրանք ամենաակտիւ մասնակիցներից էն: Հաշմանդամների նկատմամբ ձեւաւորուած կարեկցական վերաբերմունքի փոխարէն նրանց պէտք է ընկալել որպէս հասարակութեան լիարժէք անդամներ եւ ստեղծել հաւասար հնարաւորութիւններ, որ ինտէգրուէն հասարակութեանը, զգան, որ անտեսուած եւ մոռացուած չէն: Մենք պարտաւոր ենք օգնել նրանց` գտնելու իրենց տեղը հասարակութեան մէջ:»
  -   Հասարակութիւն