Վերջին 9 տարիներին Արեւելեան Եւրոպայում եւ Կենտրոնական Ասիայում Միաւ-ով վարակուած մարդկանց թիւն աւելացել է 3 անգամ, հասնելով 1,4 մլն-ի<br />


Վերջին 9 տարիներին Արեւելեան Եւրոպայում եւ Կենտրոնական Ասիայում Միաւ-ով վարակուած մարդկանց թիւն աւելացել է 3 անգամ, հասնելով 1,4 մլն-ի

  • 01-12-2010 23:36:17   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՒԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ. ՆՈՅԵԱՆ Տապան։ 2009թ.-ին աշխարհում հաշուառուած էր 33,3մլն Միաւ-ով վարակուած մարդ, որոնցից 22,5 մլն-ը բնակւում էր Աֆրիկայում: Արեւելեան Եւրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում, որի մէջ մտնում են Հայաստանն ու նախկին Խորհրդային Միութեան հանրապետութիւնները, Միաւ-ով վարակուած մարդկանց թիւը հասել է 1,4 մլն-ի, որը 2000թ.-ի համեմատ աճել է 3 անգամ: Այս մասին դեկտեմբերի 1-ին, ՄԻԱՒ/Ձիահ-ի դէմ պայքարի համաշխարհային օրը, լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ տեղեկացրեց Հայաստանի Ձիահ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրէն Սամուէլ Գրիգորեանը: Նրա տուեալներով, Հայաստանում Միաւ-ով վարակուած հիւանդներից 460-ի մօտ (կին` 108, երեխայ`10) ախտորոշուել է ՁԻԱՀ, ընդ որում 84-ի մօտ` 2009թ.-ի ընթացքում: Ձիահ-ի դէպքերի կէսից աւելին արձանագրուել է վերջին 3 տարիների ընթացքում: “համաճարակի” սկզբից գրանցուել է ՄԻԱՒ/Ձիահ-ով հիւանդների մահուան 228 դէպք: Մահացածների թւում կան 38 կին եւ 4 երեխայ: 2010թ.-ի 11 ամիսների ընթացքում արձանագրուած մահուան դէպքերի թիւը նուազել է նախորդ տարուայ համեմատ: ՄԻԱՒ վարակի գրանցուած դէպքերի առաւելագոյն թիւն արձանագրուել է Երեւանում` 402 դէպք, որը կազմում է բոլոր գրանցուած դէպքերի 42,1%-ը: ՄԻԱՒ վարակի գրանցուած դէպքերի թուով 2-րդ տեղում է Շիրակի մարզը` 11,3%: Համաձայն ՄԻԱՒ/Ձիահ-ի իրավիճակի գնահատման հաշուարկային տուեալների, Հհ-ում կայ 1900 Միաւ-ով վարակուած մարդ: Ըստ կենտրոնի տնօրէնի, ոչ պահպանակները եւ ոչ էլ քարոզչութիւնը չեն օգնում ՄԻԱՒ/Ձիահ-ի կանխարգելմանը: «Այս խնդրում կարեւոր դեր է վերապահուած հոգեւոր արժէքներով դաստիարակմանը, անհրաժեշտ է սեռական կեանքը չսկսել վաղ տարիքում եւ զերծ մնալ պատահական սեռական կապերից: Դա է ապացուցում 30 տարուայ փորձը»,- ասաց Ս. Գրիգորեանը: «2009թ.-ի ընթացքում 2,6 մլն մարդ վարակուել է Միաւ-ով, նրանցից 130 հազարը` մեր տարածաշրջանում. դա աւելի քան 4 անգամ գերազանցում է Արեւմտեան եւ Կենտրոնական Եւրոպայում արձանագրուած դէպքերի թուին»,- տեղեկացրեց Ս. Գրիգորեանը : 2009թ.-ի ընթացքում Ձիահ-ից մահացել է մօտ 1,8 մլն մարդ: Նշուած տարածաշրջանում 2001-2009թթ.-ին մահուան դէպքերը աւելացել են մօտ 4 անգամ՝ 18 հազարից հասնելով 76 հազարի: 2009թ.-ի դրութեամբ աշխարհում կար Միաւ-ով ապրող 2,5մլն երեխայ: 2009թ.-ի ընթացքում Միաւ-ով վարակուել է 370 հազար երեխայ, իսկ 260 հազարը մահացել է: Նոյն օրը տեղի ունեցաւ նաեւ «Պայքարելով Միաւ-ի դէմ» ձեռնարկի շնորհանդէսը: Այն նախատեսուած է խորհրդարանականների համար: Ասյտեղ մանրամասն ներկայացուած է Միաւ-ի վարակի հետազօտութեան, խորհրդատուութեան, հիւանդութեան կանխարգելման, բուժման եւ խնամքի վերաբերեալ տեղեկատուութիւն: ՀՀ Ազգային Ժողովի առողջապահութեան, մայրութեան եւ մանկութեան հարցերի մշտական յանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյեանի խօսքերով, «Պատգամաւորները ծանօթանալով ձեռնարկին, աւելի տեղեկացուած կը լինեն, թէ ինչպիսի տարածուածութիւն ունի Միաւ-ը աշխարհում, ինչպիսի խնդիրներ են առաջանում եւ ինչպէս յաղթահարել այդ խնդիրները»: Նա կարծում է, որ ոլորտում անելիքներն ու բացերը շատ են, ՄԻԱՒ/Ձիահ-ի խնդիրները մի կառոյցի սահմաններում հնարաւոր չէ լուծել: Ա. Բաբլոյեանի համոզմամբ, երեխաներին պէտք է կրթել դեռեւս դպրոցական հասակից:
  -   Հասարակութիւն