Դեղարտադրողները խնդրում են մէկ տարով երկարաձգել ոլորտում Եւրամիութեան ստանդարտների ներդրման վերջնաժամկէտը


Դեղարտադրողները խնդրում են մէկ տարով երկարաձգել ոլորտում Եւրամիութեան ստանդարտների ներդրման վերջնաժամկէտը

  • 01-12-2010 22:34:03   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՒԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ. ՆՈՅԵԱՆ Տապան։ Դեղարատադրութեան բնագաւառում պատշաճ արտադրական գործունէութեան Եւրամիութեան ստանդարտների ներդման մասին Հայաստանի կառավարութեան որոշմամբ որպէս վերջնաժամկէտ է նշւում 2012թ. յունուարի 1-ը։ «Նովոստի-արմենիայ» միջազգային մամուլի կենտրոնում դեկտեմբերի 1-ին հրաւիրուած ասուլիսում Հայաստանի Դեղարտադրողների եւ նորմուծողների միութեան գործադիր տնօրէն Սամուէլ Զաքարեանը նշեց, որ իրենք դիմել են կառավարութեանը եւս մէկ տարով յետաձգելու ստանդարտների ներդրման վերջնաժամկէտը. մտավախութիւն կայ, որ դեղարտադրողները այդ կարճ ժամանակահատուածում չեն հասցնի ներդնել այդ ստանդարտները։ Ս.Զաքարեանը պարզաբանեց, որ այդ պայմանների ապահովումը թոյլ կը տայ ստանալ պատշաճ որակի, արտաքին եւ ներքին շուկայում մրցունակ արտադրանք։ Ներկայումս Միութեան կողմից արտօնագրուել են 17 դեղարտադրող կազմակերպութիւններ, որոնցից 12-13-ն են ակտիւ գործունէութիւն ծաւալում, այսօր այդ ընկերութիւնների արտադրանքի մօտ 50 տոկոսը արտահանւում է՝ ԱՊՀ երկրներ։ USAID CAPS ծրագրի դեղագործական կլաստերի համակարգող Լալա Մարգարեանցն իր հերթին նշեց, որ ի տարբերութիւն այլ երկրների, Հայաստանի կառավարութեան որոշման մէջ ֆիքսուած չէ ստանդարտները ներդնելու անցումային ժամանակաշրջանը, միանգամից նշւում է վերջնաժամկէտը։ Ուստի առաջարկ կայ հանդէս գալ այն ներդնելու ժամանակացոյց ընդունել։ Դեղարտադրողների եւ ներմուծողների միութեան կողմից ստեղծուած «GXP» գերազանցութեան կենտրոնի տնօրէն Արամ Ղազարեանն իր հերթին նշեց, որ սա մեկնարկային փուլն է, որին յաջորդելու է վերահսկող տեսչական մարմնի՝ ինսպեկտորատի ստեղծումը։ Ըստ նրա, Եւրամիութեան ստանդարտների կիրառումը կը յանգեցնի արտահանման շուկայի ընդլայնմանը, ուստի, նրա կարծիքով, տրամաբանական է, որ դեղերի գները կիջնեն։ Ասուլիսի մասնակիցները ներկայացրեցին նաեւ Դեղարտադրողների եւ ներմուծողների միութեան եւ «GXP» գերազանցութեան կենտրոնի նորաստեղծ կայքէջերը՝; www.pharmunion.am եւ www.gxp.am։ Դրանք հնարաւորութիւն են տալիս ծանօթանալու ոլրոտին առնչուող ողջ տեղեկատուութեանը, երկրորդ կայքէջը՝ հնարաւորութիւն է տալիս նաեւ անցնել էլեկտրօնային ուսուցում։
  -   Հասարակութիւն