Հայաստանի պատուիրակութիւնը մասնակցել է Եւրոպայի խորհրդի արդարադատութեան նախարարների 30-րդ համաժողովին<br />


Հայաստանի պատուիրակութիւնը մասնակցել է Եւրոպայի խորհրդի արդարադատութեան նախարարների 30-րդ համաժողովին

  • 01-12-2010 16:26:00   |   |  Հասարակութիւն
ՍՏԱՄԲՈՒԼ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի արդարադատութեան նախարարութեան պատուիրակութիւնը` փոխնախարար Նիկոլայ Առուստամեանի գլխաւորութեամբ, նոյեմբերի 24-27-ին Ստամբուլում մասնակցել է Եւրոպայի խորհրդի արդարադատութեան նախարարների 30-րդ համաժողովին: ինչպէս «ՆՏ»-ին յայտնեց ՀՀ արդարադատութեան նախարարի մամուլի քարտուղար Լանա Մշեցեանը, համաժողովի քննարկման ենթակայ թեմաներն են եղել արդարադատութեան մոդերնիզացումը երրորդ հազարամյակում, արդարադատութեան թափանցիկությունն ու արդիւնաւէտութիւնը: Եւրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Էրոլ Ասլան Սեբեցին իր ելոյթում կարեւորել է համաժողովի քննարկման թեմաները: Ըստ նրա, տեղեկատուական տեխնոլոգիաների լայն կիրառումը կարող է կասկածի տակ դնել մասնաւոր կեանքը եւ տեղեկատուութեան անձեռնմխելիութիւնը: ԵԽ մարդու իրաւունքների յանձնակատար Թոմաս Համմերբերգը մատնանշել է ԵԽ անդամ երկրների դատարաններում առկայ երկու խնդիր. առաջինը այն, որ դատաքննութեան ժամկէտները չափազանց երկար են, եւ երկրորդը, որ դատական որոշումները ոչ միշտ է, որ արդիւնաւէտ կատարւում են: Թ.Համմարբերգը ողջունելի է համարել ԵԽ անդամ երկրներում քրէակատարողական համակարգերի անցումը արդարադատութեան նախարարութիւններին: խոշտանգումների կանխարգելման կոմիտէի (CPT) նախագահ Մաուրո Պալմանը նշել է, որ բանտերի ծանրաբեռնուածութիւնը խնդիր է, որը ԵԽ-ն դեռ չի յաղթահարել: Պէտք է միջոցներ ձեռնարկել կրճատելու կալանաւորման ժամկէտները, ինչպէս նաեւ կալանավորում խափանման միջոցը պէտք է կիրառուի հազուադէպ եւ միայն որպէս բացառութիւն: Նա նշել է նաեւ, որ քրէակատարողական հիմնարկների թուի աւելացումը չի կարող համարուել բանտերի գերծանրաբեռնվածության խնդրի լուծման արդիւնաւէտ միջոց: Ըստ նրա, պէտք է, նախ եւ առաջ, վեր հանել եւ վերացնել ազատազրկուած անձանց թուի աւելացմանը նպաստող գործօնները: Ադրբեջանի արդարադատութեան նախարարը, նույնպես մատնանշելով բանտերի գերծանրաբեռնվածության խնդիրը, յայտնել է, որ նախատեսւում է կառուցել նոր քրէակատարողական հիմնարկներ, մասնաւորապէս շրջաններում, որպէսզի կրճատվեն դատապարտեալների փոխադրման հետ կապուած ծախսերը: Որպէս օրինակ է բերուել նաեւ Նախիջեւանում քրէակատարողական հիմնարկ կառուցելու անհրաժեշտութիւնը, որը, ըստ նախարարի, պայմանաւորուած է հարեւան երկրի կողմից ագրեսիայի պատճառով Նախիջեւանի հետ պատշաճ կապ ապահովելու անհնարինութեամբ, եւ որ հարեւան երկիրը օկուպացրել է Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը: Հակադարձելով Ադրբեջանի արդարադատութեան նախարարի ելոյթին, Ն.Առուստամեանը կոչ է արել չշեղվել կոնֆերանսի թեմաներից եւ նման ֆորմատի միջոցառումները չօգտագործել քաղաքական յայտարարութիւններ կամ ակնարկներ կատարելու համար, քանի որ երկրի անվտանգութեան ապահովման նպատակին ծառայող գօտիները որպէս օկուպացիոն տարածքներ յայտարարելու հարցերը պէտք է քննարկել համապատասխան ֆորմատով` հաւատարիմ մնալով ազգային ինքնորոշման եւ ուժի չկիրառման միջազգային սկզբունքներին: Բացի դա, նման յայտարարութիւններ անելու համար չկան իրաւական որեւէ հիմնաւվորումներ :
  -   Հասարակութիւն