Ըստ «Ժառանգութեան», նոր օրէնքը դժգոհութեան մեծ ալիք է բարձրացրել<br />


Ըստ «Ժառանգութեան», նոր օրէնքը դժգոհութեան մեծ ալիք է բարձրացրել

  • 01-12-2010 16:14:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Ազգային Ժողովի «Ժառանգութիւն» խմբակցութեան անդամներ Արմէն Մարտիրոսեանը, Ստյոպա Սաֆարեանը, Անահիտ Բախշեանը եւ Զարուհի Փոստանջյանը հանդէս եկան «Աւտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատւութեան պարտադիր ապահովագրութեան մասին» Հայաստանի Հանրապետութեան օրէնքն ուժը կորցրած ճանաչելու մասին» եւ մի շարք օրէնքներում փոփոխութիւններ եւ լրացումներ կատարելու մասին օրէնքների նախագծերի փաթեթով: «Ժառանգութիւնը» նշում է, որ այդ օրէնքի ընդունումը, որն իրենից ենթադրում էր աւտոմեքենաների օգտագործումից բխող պատասխանատւութեան պարտադիր ապահովագրութիւն, դժգոհութեան մեծ ալիք է բարձրացրել: Գնաճային գործընթացներին դժուարութեամբ դիմակայող քաղաքացիների համար աւտոմեքենաների պարտադիր ապահովագրման գործընթացը հաւելեալ ֆինանսական մեծ բեռ է, որն այս պայմաններում ցածր եկամուտ ունեցողների համար (որը բնակչութեան գերակշիռ մասն է կազմում) վաղ է եւ անթոյլատրելի: Հասարակութեան ներսում առկայ գործընթացներն արդէն իսկ փաստում են, որ քաղաքացիներն ունեն բացասական դիրքորոշում, քանի որ ի վիճակի չեն վճարելու եւ կեանքի կոչելու օրինագծի դրույթներից բխող պարտաւորութիւնները: Այն մի կողմից բերում է ֆինանսական հաւելեալ չնախատեսուած ծախսերի, միւս կողմից` ուղղուած է մի քանի տնտեսվարողներին երաշխավորված գերշահոյթներ ապահովելուն: Ըստ «Ժառանգութեան», օրէնքը չի բխում Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութիւնից, որով ամրագրուած են Հայաստանի Հանրապետութեան տարածքում իրաւական կարգաւորման սկզբունքները եւ Հայաստանի Հանրապետութեան օրէնսդրութեան իրաւական հիմքը: Հայաստանի Հանրապետութեան օրենսդրութիւնը հիմնւում է իր կողմից կարգաւորւող յարաբերութիւնների մասնակիցների հաւասարութեան, կամքի ինքնավարութեան եւ գոյքային ինքնուրոյնութեան, սեփականութեան անձեռնմխելիութեան, պայմանագրի ազատութեան, մասնաւոր գործերին որեւէ մէկի կամայական միջամտութեան անթոյլատրելիութեան, քաղաքացիական իրաւունքների անարգել իրականացման անհրաժեշտութեան, խախտուած իրաւունքների վերականգնման ապահովման, դրանց դատական պաշտպանութեան սկզբունքների վրայ, ինչպէս նաեւ` քաղաքացիները եւ իրաւաբանական անձինք քաղաքացիական իրաւունքները ձեռք են բերում ու իրականացնում իրենց կամքով եւ ի շահ իրենց: Անհրաժեշտ է կիրառել սահմանադրօրէն ամրագրուած այն դրույթը, ըստ որի` ֆիզիկական եւ իրաւաբանական անձանց իրաւունքների եւ ազատութիւնների սահմանափակումները, նրանց պարտականութիւնները, ինչպէս նաեւ` պատասխանատւութեան տեսակները, չափերը, պատասխանատւութեան ենթարկելու կարգը, հարկադրանքի միջոցներն ու դրանք կիրառելու կարգը, ֆիզիկական եւ իրաւաբանական անձանց կողմից վճարւող հարկերի, տուրքերի եւ այլ պարտադիր վճարների տեսակները, չափը, վճարման կարգը սահմանւում են բացառապէս Հայաստանի Հանրապետութեան օրենքներով:
  -   Հասարակութիւն