Հայաստանի պատուիրակութիւնը մասնակցեց ԵԱՀԿ երկրների Հկ-ների<br /> համաժողովին


Հայաստանի պատուիրակութիւնը մասնակցեց ԵԱՀԿ երկրների Հկ-ների
համաժողովին

  • 30-11-2010 19:39:58   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
30 նոյեմբերի 2010թ., Աստանայ, Ղազախստան - Հայաստանի քաղաքացիական հասարակութիւնը ներկայացնող պատուիրակութիւնը` կազմուած հասարակական կազմակերպութիւնների (Հկ-ների) ներկայացուցիչներից, նոյեմբերի 26-28-ը մասնակցեց ԵԱՀԿ երկրների Հկ-ների` Աստանայում (Ղազախստան) տեղի ունեցած համաժողովին, ապաեւ նոյեմբերի 28-29-ը` նոյն քաղաքում ԵԱՀԿ քաղաքացիական հասարակութեան Զուգահեռ համաժողովին: Պատուիրակութեան կազմում էին ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, փիլիսոփայութեան դոկտոր, պրոֆէսոր, "Քաղաքական հետազօտութիւնների ակադեմիայ" ՀԿ ղեկավար Ալեքսանդր Մանասեանը, Հայաստանի Հելսինկեան կոմիտէի ղեկավար Աւետիք Իշխանեանը, "Մարդկային զարգացման միջազգային կենտրոն" ՀԿ փորձագէտ Արմէն Գալստեանը, "Քաղաքացիական ազգային նախաձեռնութիւն" ՀԿ համակարգող Յովսէփ Խուրշուդեանը, "Հայաստանի երիտասարդ քաղաքական գործիչների միութիւն" ՀԿ նախագահ Արման Վարդանեանը եւ նոյն միութեան խորհրդի անդամ Վահան Դիլանեանը, "Հանրային քաղաքականութեան ինստիտուտ" ՀԿ հետազօտող Յովհաննէս Նիկողոսեանը, Վանաձորի Հելսինկեան քաղաքացիական ասամբլեայի ղեկավար Արթուր Սաքունցը, "Քաղաքագէտների եւ միջազգայնագէտների հայկական ասոցիացիայ" ՀԿ փոխնախագահ Արմէն Սինանեանը, “քաղաքացիական հասարակութեան ինստիտուտ" ՀԿ ծրագրերի համակարգող Արման Դանիէլեանը, ,համայնքային զարգացման եւ սոցիալական աջակցութեան կենտրոնէ բարեգործական ՀԿ նախագահ Գեղանոյշ Գիւնաշեանը: ԵԱՀԿ երկրների Հկ-ների համաժողովի նոյեմբերի 27-ի նիստում ելոյթ ունեցաւ Ադրբեջանի մարդու իրաւունքների պաշտպանի (օմբուդսմենի) գրասենեակի ղեկավար Այդին Սաֆիքհանլին, որը թէեւ իր բանաւոր խօսքում ուղղակիօրէն չանդրադարձաւ արցախեան հակամարտութեանը (http://www.osce.org/documents/osce/2010/11/47894_en.pdf), սակայն իր ելոյթի գրաւոր տեքստում, որը տարածուել էր համաժողովի քարտուղարութեան կողմից, ապատեղեկատուութիւն էր տարածել Հայաստանի կողմից, իբր, “ադրբեջանի տարածքի 20%-ի բռնազաւթման եւ մէկ միլիոն ադրբեջանցի փախստականների” մասին (http://www.osce.org/documents/osce/2010/11/47884_en.pdf): Եահկ-ում ՀՀ պաշտօնական պատուիրակութեան ներկայացուցիչը` օգտուելով պատասխանի իրաւունքից` խօսք խնդրեց եւ նշեց, որ Ադրբեջանի ներկայացուցիչները մշտապէս օգտագործում էն ցանկացած առիթ` Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի մասին ապատեղեկատուութիւն եւ հակահայկական քարոզչութիւն տարածելու համար: Նա նաեւ հակիրճ ներկայացրեց հակամարտութեան բուն պատճառները, այդ թւում Արցախի ժողովրդի ազատ եւ օրինական ինքնորոշման ակտից յետոյ Ադրբեջանի կողմից ԼՂՀ ժողովրդի դէմ սանձազերծած ագրեսիայի մասին: Այս ելոյթի գրաւոր տարբերակը համաժողովի քարտուղարութեան կողմից տեղադրուել է համաժողովի կայքում` http://www.osce.org/documents/osce/2010/11/47929_en.pdf հասցէով: Յաջորդ օրը` նոյեմբերի 28-ին, ամփոփիչ նիստի ընթացքում ելոյթ ունեցաւ ,քաղաքացիական ազգային նախաձեռնութիւնէ ՀԿ համակարգող Հ.Խուրշուդեանը, ով անհանդուրժողականութեան տարածման խնդրի համատեքստում մատնանշեց ԵԱՀԿ կազմում այնպիսի երկրների առկայութիւնը, որոնցում որեւէ այլ ազգի հանդէպ ատելութեան քարոզչութիւնը հասցուած է պետական մակարդակի, եւ կարծիք յայտնեց, որ ԵԱՀԿ եւ նրա անդամ երկրների քաղաքացիական հասարակութիւնների անտարբերութիւնը նման դրսեւորումների հանդէպ կարող է նպաստել ազգային, կրօնական եւ այլատեացութեան հետ կապուած այլ յենքերի վրայ բռնութեան ռիսկի, ինչպէսեւ սառեցուած ու չլուծուած հակամարտութեան գօտիներում ռազմական գործողութիւնների վերսկսման վտանգի աւելացմանը: Խուրշուդեանն առաջարկեց ԵԱՀԿ շրջանակներում ստեղծել յատուկ ծրագիր` ուղղուած անդամ ռիսկային երկրների զանգուածային լրատուամիջոցների եւ դպրոցական ու բուհական դասագրքերի մշտադիտարկմանը: Ըստ բանախօսի, մշտադիտարկման արդիւնքները թոյլ կը տան բացայայտել ինչպէս Եահկ-ի, այնպէս էլ Եւրախորհրդի եւ Մակ-ի անդամ երկրների կողմից` այդ կազմակերպութիւնների շրջանակներում իրենց ստանձնած պարտաւորութիւնների խախտումները: Ընդ որում, նշուած ոլորտում երկրների ստանձնած պարտաւորութիւնների` մշտադիտարկման արդիւնքում ի յայտ եկած առաւել զանգուածային եւ կոպիտ խախտումները կարող էն նաեւ հիմք հանդիսանալ այդ երկրների հանդէպ Եւրախորհրդի եւ Մակ-ի անվտանգութեան խորհրդի կողմից պատժամիջոցների կիրառման համար: Ելոյթի տեքստն ամբողջութեամբ անգլերէն եւ ռուսերէն տարբերակներով նաեւ տարածուել է համաժողովի քարտուղարութեան կողմից ու դրուել համաժողովի պաշտօնական կայքում` http://www.osce.org/item/47923.html եւ http://www.osce.org/item/47923.html?lc=RU հասցէներով: Ապա ելոյթ ունեցաւ "Հայաստանի երիտասարդ քաղաքական գործիչների միութիւն" ՀԿ խորհրդի անդամ, քաղաքագէտ Վահան Դիլանեանը: Անդրադառնալով նախորդ օրերին քննարկուած` հանդուրժողականութեան խնդրին, նա նշեց, որ ուժի չկիրառման մասին պայմանագիր ստորագրելու վերաբերեալ ՀՀ նախագահի առաջարկն Ադրբեջանի նախագահը մերժել է: Բացի դրանից, Ադրբեջանը շարունակում է ղարաբաղեան հարցի քննարկումը ՄԱԿ տեղափոխելու քաղաքականութիւնը, որով, ըստ Դիլանեանի, խախտում է ԵԱՀԿ շրջանակներում գործող բանակցային գործընթացի Մինսկի ձեւաչափը: Նա նաեւ նշեց, որ հակամարտող կողմերի շփման գծից դիպուկահարներին երկուստէք հեռացնելու մասին ԵԱՀԿ գործող նախագահի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչերին Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը համաձայնել էն, իսկ Ադրբեջանը` մերժել: Աւելին, Դիլանեանի խօսքով` Ադրբեջանը պարբերաբար խախտում է զինադադարի պայմանակարգը եւ ռազմաշունչ յայտարարութիւններ անում ԼՂՀ բնակչութեան դէմ: Այս պայմաններում, ըստ Դիլանեանի, Եահկ-ն, այնուամենայնիւ, խուսափում է բաց եւ յստակօրէն դատապարտել Ադրբեջանի վարքագիծը: Հայաստանի քաղաքացիական հասարակութեան ներկայացուցիչը յոյս յայտնեց, որ դեկտեմբերի 1-2-ը Աստանայում տեղի ունենալիք գագաթաժողովի ընթացքում հակամարտութեան կողմերի միջեւ, ի վերջոյ, կը կնքուի ուժի չկիրառման մասին համաձայնագիր: Եւ ցանկալի է, որ այն լինէր ոչ թէ դեկլարատիւ բնոյթի, այլ իրապէս կատարուէր: Ելոյթի տեքստն ամբողջութեամբ անգլերէն տարբերակով տարածուել է համաժողովի քարտուղարութեան կողմից եւ դրուել համաժողովի պաշտօնական կայքում` http://www.osce.org/item/47924.html հասցէով: Ամփոփիչ նիստի ընթացքում ելոյթ ունեցաւ նաեւ Եահկ-ում Հայաստանի պատուիրակութեան ղեկավար Աշոտ Հայրապետեանը: Նա կարեւորեց ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման մինսկի ձեւաչափը եւ շեշտեց դրա խախտման վտանգաւորութիւնը: Միաժամանակ ընդգծուեց ուժի չկիրառման եւ զինադադարի պայմանակարգի պահպանման անհրաժեշտութիւնը, ինչպէս նաեւ Եւրոպայում սովորական սպառազինութիւնների սահմանափակման շրջանակային համաձայնագրի խախտումների անթոյլատրելիութիւնը: Ելոյթը, ցաւօք, համաժողովի կայքում տեղադրուած չէ: Ապա պատասխանի իրաւունքից օգտուեց Եահկ-ում Ադրբեջանի պաշտօնական պատուիրակութեան ներկայացուցիչը: Որպէս Հայաստանի կողմից, իբր, Ադրբեջանի տարածքի 20 տոկոսի բռնազաւթման ու անեքսիայի ենթարկելու փորձի ապացոյց` նա յիշատակեց 1993թ. Մակ-ի անվտանգութեան խորհրդի թիւ 822, 853, 874 եւ 884 բանաձեւերը, որոնք պահանջում էին անյապաղ դադարեցնել ռազմական գործողութիւններն ու հայկական ուժերը դուրս բերել զբաղեցրած տարածքներից` առանց բնականաբար նշելու այն իրողութիւնը, որ բոլոր այդ բանաձեւերն այդպէս էլ կեանքի չկոչուեցին միայն մէկ պատճառով` ադրբեջանական կողմը չյարգեց դրանք ու չկատարեց ռազմական գործողութիւնները դադարեցնելու պահանջը: Եահկ-ում Ադրբեջանի պաշտօնական պատուիրակութեան պատասխանի տեքստն ամբողջութեամբ տեղադրուած է համաժողովի պաշտօնական կայքում` http://www.osce.org/documents/osce/2010/11/47920_en.pdf հասցէով: Համաժողովի աւարտին Եահկ-ում Հայաստանի պատուիրակութեան ղեկավարը հարցազրոյցնէր տուեց ղազախստանեան կենտրոնական լրատուամիջոցներին: Իր հերթին` "Քաղաքական հետազօտութիւնների ակադեմիայ" ՀԿ ղեկավար Ալեքսանդր Մանասեանը համաժողովի քարտուղարութեանը փոխանցեց ,եւրոպան եւ ադրբեջանական հասարակութեան հոգեւոր վիճակըէ վերնագրով վերլուծական տեղեկանք (տէս` կցուած ֆայլը), որում հիմնաւորում է Եահկ-ի պատասխանատուութիւնը` ԽՍՀՄ փլուզումից յետոյ Ադրբեջանական Հանրապետութիւնը` վերջինիս չպատկանող տարածքներով հանդերձ ճանաչելու հարցում: Նա յիշեցնում է, որ ներկայիս Ադրբեջանը հռչակել է, որ իրաւայաջորդն է ոչ թէ խորհրդային, այլ 1918-1920թթ. գոյութիւն ունեցած Ադրբեջանական Հանրապետութեան, որը ճանաչուած չի եղել Ազգերի լիգայի կողմից, իսկ Արցախն ու Նախիջեւանը եղել էն վիճելի տարածքներ: Տեղեկանքը, սակայն, դեռ չի տեղադրուել համաժողովի կայքում: Համաժողովին մասնակցած հայաստանեան քաղաքացիական հասարակութեան ներկայացուցիչները նաեւ հանդիպումներ ունեցան այլ երկրների գործընկերների հետ: Նման հանդիպումների ծիրում "Հայաստանի երիտասարդ քաղաքական գործիչների միութիւն" ՀԿ նախագահ Արման Վարդանեանը եւ "Քաղաքագէտների ու միջազգայնագէտների հայկական ասոցիացիայ" ՀԿ փոխնախագահ Արմէն Սինանեանը աշխատանքային հանդիպում ունեցան համաժողովում Վրաստանի Հկ-ների պատուիրակութեան անդամների հետ: ԵԱՀԿ քաղաքացիական հասարակութեան Զուգահեռ կոնֆերանս Նոյեմբերի 28-29-ը Աստանայում տեղի ունեցաւ նաեւ ԵԱՀԿ քաղաքացիական հասարակութեան Զուգահեռ համաժողովը: Այն դուրս էր ԵԱՀԿ ձեւաչափից եւ կազմակերպուած էր որպէս ԵԱՀԿ երկրների Հկ-ների համաժողովի այլընտրանքային միջոցառում: Զուգահեռ համաժողովի շեշտադրումներն առաւելապէս ուղղուած էին մարդու իրաւունքների պաշտպանութեան ոլորտին եւ աւելի արմատական-քննադատական էին այդ իրաւունքները չյարգող երկրների հանդէպ (համաժողովի պաշտօնական վեբ-կայքի հասցէն է http://parallelosceconference.org/?page_id=54): Համաժողովի 3-րդ նստաշրջանը կոչւում էր "Եահկ-ի` քաղաքական եւ հումանիտար ճգնաժամային վիճակներում արդիւնաւէտ արձագանքման ունակութեան ուժեղացումը. անցեալի փորձի ուսումնասիրութիւն եւ ապագայի փորձի համար խորհրդատուութեան ներկայացում": Ղարաբաղեան հակամարտութեան հարցով հիմնական զեկուցող էր նշանակուած Ազգային եւ միջազգային հետազօտութիւնների կենտրոնի ղեկավար, դոկտոր Լեյլա Ալիեւան: Ի դէպ, վերջինս զանազան միջոցառումների ընթացքում պարբերաբար հանդէս է գալիս որպէս Ադրբեջանի կառավարութեան ոչ պաշտօնական ներկայացուցիչ: Ալիեւայի համեմատաբար հաւասարակշռուած ելոյթը, սակայն, շեշտադրում էր բանակցային առկայ ձեւաչափի` Մինսկի խմբի անարդիւնաւէտութիւնը, բացի դրանից, որպէս բանակցող կողմեր նշում էր Հայաստանն ու Ադրբեջանը` մոռացութեան մատնելով Լղհ-ն: Քննարկումների ընթացքում պատասխան ելոյթով հանդէս եկաւ "Հանրային քաղաքականութեան ինստիտուտ" ՀԿ հետազօտող Յովհաննէս Նիկողոսեաը: Նա նախ իր տարակուսանքը յայտնեց համաժողովի կազմակերպիչների վարքագծից, որոնք Լեռնային Ղարաբաղի հակամարտութեանը նուիրուած քննարկմանը չէին հրաւիրել ԼՂՀ ներկայացուցիչներին, ապա յոյս յայտնեց, որ յետագայ համանման խորհրդաժողովներին կհրաւիրուէն չճանաչուած պետութիւնների քաղաքացիական հասարակութեան ներկայացուցիչները, ովքեր Եւրոպական հասարակական կազմակերպութիւնների մեծ ընտանիքի մի մասն էն: Ի պատասխան Լեյլա Ալիեւայի ելոյթի, Նիկողոսեանը նկատեց ելոյթի վերնագրի անճշտութիւնը, որտեղ Ղարաբաղն անուանուած է որպէս "շրջան", մինչդռ այն այսօր որեւէ պետութեան մաս չէ, որպէսզի կոչուի “շրջան”, այլ` միանգամայն ինքնուրոյն, անկախ պետական կազմաւորում: անդրադառնալով Ալիեւայի մտահոգութիւնն առաջացրած Մինսկի խմբի ձեւաչափի ներկայիս անարդիւնաւէտութեանը, Նիկողոսեանը կարծիք յայտնեց, որ դա պայմանաւորուած է նախեւառաջ այն հանգամանքով, որ 1998թ. բանակցային գործընթացից ըստ էութեան դուրս է մղուած հակամարտութեան հիմնական կողմերից մէկը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը: Համաժողովի ընթացքում Յովհաննէս Նիկողոսեանը նաեւ տարածել է յայտարարութիւն, որի տեքստը տեղադրուել է համաժողովի պաշտօնական կայքում` http://parallelosceconference.org/wp-content/uploads/2010/11/armenian_resolution_nikoghosyan_final_nov26.doc հասցէով: Քննարկման ընթացքում ելոյթ ունեցաւ Վանաձորի Հելսինկեան քաղաքացիական ասամբլեայի ղեկավար Արթուր Սաքունցը` նշելով, որ Եահկ-ն ժառանգելով մինչեւ ԽՍՀՄ փլուզումը “սառը պատերազմի” ընթացքում գործող միջազգային շատ պայմանագրեր եւ համաձայնագրեր, չի մշակել դրանց կիրառութեան ձեւաչափերն ու ընթացակարգերը: Այսպէս` նա անթոյլատրելի համարեց այն իրավիճակը, երբ Եւրոպայում սովորական սպառազինութիւնների սահմանափակումների շրջանակային համաձայնագիրը բազմակի անգամ խախտւում է որոշ երկրների, այդ թւում` Ադրբեջանի կողմից, ինչը յղի է պատերազմով: Նա նշեց ժողովրդավարութեան եւ մարդու իրաւունքների ինստիտուտների յարգման կարեւորութիւնը չլուծուած հակամարտութիւնների, այդ թւում ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործում: Ապա ելոյթ ունեցաւ "Մարդկային զարգացման միջազգային կենտրոն" ՀԿ փորձագէտ Արմէն Գալստեանը, որը անթոյլատրելի համարեց ԵԱՀԿ անդամ որեւէ պետութիւնում ազգային խտրականութեան, որեւէ այլ ազգի դէմ ատելութիւն սերմանելու եւ ռազմական հռետորաբանութիւն տարածելու դրսեւորումները: Նա նշեց, որ նման գործելակերպը կարող է միայն խաթարել հակամարտութիւնների կարգաւորման գործընթացը, աւելացնել լարուածութիւնը այս կամ այն տարածաշրջանում: Արմէն Գալստեանը եւս կարեւորեց Եւրոպայում սովորական սպառազինութիւնների տարածման սահմանափակմանը նուիրուած շրջանակային համաձայնագրերի կատարումը արդիւնաւէտօրէն վերահսկելու մեխանիզմների մշակման անհրաժեշտութիւնը եւ առաջարկեց այդ մասին յատուկ կէտով նշել Զուգահեռ համաժողովի ամփոփիչ փաստաթղթում: Ելոյթ ունեցաւ նաեւ Հայաստանի Հելսինկեան կոմիտէի ղեկավար Աւետիք Իշխանեանը, ով իր անհամաձայնութիւնը յայտնեց միջազգային եւ, յատկապէս, եւրոպական որոշ կառոյցների, օրինակ` Եւրախորհրդարանի եւ Եւրոպայի խորհրդի կողմից շրջանառուող այն դրոյթի հետ, ըստ որի տարածաշրջանում ժողովրդավարութեան զարգացման հիմնական խոչընդոտներից մէկը ղարաբաղեան հակամարտութիւնն է: Նա բերեց օրինակներ, այդ թւում` մեր տարածաշրջանից, երբ հակամարտութիւնները որեւէ կերպ չէն խոչընդոտել ժողովրդավարութեան զարգացմանը` իշխանութիւնների քաղաքական կամքի առկայութեան դէպքում: Այնպէս որ, հակամարտութիւններն ընդամէնը անհիմն արդարացում էն հակաժողովրդավարական պահուածքի եւ մարդու իրաւունքների խախտումների համար այն իշխանութիւնների համար, որոնք պարզապէս չունէն համապատասխան քաղաքական կամք: Նա յաւելեց, որ դրական է գնահատում Մինսկի խմբի եռանախագահողների ձեւաչափի ներքոյ ընթացող բանակցութիւնները, որոնք ինքնին այլընտրանք էն ռազմական գործողութիւններին: Հայաստանի ներկայացուցիչների շրջանում որոշակի դժգոհութիւն առաջացրեց համաժողովի ամփոփիչ բանաձեւի 42-րդ կէտը, ըստ որի “անդամ երկրները պէտք է կիրառեն Բոլցանոյի խորհրդատուութիւնների շրջանակը` հասնելու համար տարածքների հանդէպ վիճարկուող ինքնիշխանութեանը վերաբերող չլուծուած, “սառեցուած” հակամարտութիւնների կարգաւորմանը”: Այդ կապակցութեամբ Հ.Նիկողոսեանը եւ Հ.Խուրշուդեանը նախագահութեանը ներկայացրին երկու գրաւոր առաջարկութիւն, համաձայն որոնց` այդ կէտում պէտք է նշուի, որ ԵԱՀԿ անդամ երկրները պէտք է նպաստեն չլուծուած, “սառեցուած” հակամարտութիւնների կարգաւորման գործընթացների տեղափոխմանը քաղաքականից դէպի իրաւական հուն, այդ թւում` ազգերի/ժողովուրդների ինքնորոշման հիմնարար իրաւունքի յարգմամբ եւ դրա առաւել անաչառ, երկակի չափանիշների կիրառումը բացառող կիրառմամբ: Վերջում, երբ նիստը վարողը փորձեց ժամանակի սղութեան պատճառաբանութեամբ սահմանափակել ելոյթ ունենալու համար գրանցուածների թիւը, "Քաղաքական հետազօտութիւնների ակադեմիայ" ՀԿ ղեկավար Ալեքսանդր Մանասեանը պնդեց իր այդ իրաւունքը եւ, ի վերջոյ, հասաւ նրան, որ իրէն տրամադրուի մէկ րոպէ ժամանակ, որի ընթացքում նա մատնանշեց Եահկ-ի պատասխանատուութիւնը` ԽՍՀՄ փլուզումից յետոյ Ադրբեջանական Հանրապետութիւնը` վերջինին չպատկանող տարածքներն ընդգրկող սահմաններով ճանաչելու հարցում: Ի հաւելումն վերը նշուածի, տեղեկացնենք, որ “ձօն Հայաստանի” ՀԿ ղեկավար Տիգրան Նահապետեանը Զուգահեռ համաժողովին է ուղարկել յայտարարութեան տեքստ, որը տեղադրուել է համաժողովի պաշտօնական կայքում` http://parallelosceconference.org/wp-content/uploads/2010/11/STATEMENT-on-OSCE-COFERENCE_Astana2010.pdf հասցէով: Նոյեմբերի 29-ին Զուգահեռ համաժողովը ընդունեց ամփոփիչ փաստաթուղթ, որից, սակայն դուրս մնացին համակարտութիւններին վերաբերող կէտերը, քանի որ Ադրբեջանը ներկայացնող պատուիրակները չէին համաձայնել Հայաստանի քաղաքացիական հասարակութեան ներկայացուցիչների առաջարկներին: Քաղաքացիական ազգային նախաձեռնութիւն ՀԿ լրատուական ծառայութիւն
  -   Մամլո հաղորդագրություն