Քրէական գործ պէտք է յարուցուի «Վիշապների պուրակ»-ում պետութեան իրաւունքը վերականգնելու համար


Քրէական գործ պէտք է յարուցուի «Վիշապների պուրակ»-ում պետութեան իրաւունքը վերականգնելու համար

  • 30-11-2010 14:36:46   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Նոյեմբերի 29-ին «Վիշապների պուրակ» էն այցելել Երեւանի քաղաքապետը եւ Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար Մելիք Գասպարեանը: Բնակիչների հետ զրոյցում նրանք ասել էն. «Շենքը միեւնոյն է պէտք է կառուցուի` երեւի մօտ 80 մետր այն կողմ, եւ ծառերը տեղափոխուելու են»: Բնակիչների բողոքի ձայնին ի պատասխան` քաղաքապետն ասել է, որ ՀՀ բնապահպանութեան նախարարը շուտով կը ստորագրի թոյլտւությունը (խօսքը բնապահպանական փորձաքննութեան մասին է): Պարոն Գասպարեանն էլ բողոքօղ բնակիչներին ասել է. «Ուզում էք ժամերով կանգնէք, միեւնոյն է կառուցուելու է»: Նշենք սակայն, որ օրեր առաջ այգի էր այցելել բնապահպանութեան նախարարը, ով հաւաստիացրեց, որ շինարարութիւնը չի շարունակուի մինչեւ հանրային լսումների անցկացումը, ինչը պահանջում է օրէնքը: Մենք վստահ ենք, որ պարոն Յարութիւնեանը չի դրժի իր խօսքը եւ չի խախտի ՀՀ օրէնսդրութիւնը` առանց հանրային լսումների ստորագրելով որեւէ թոյլտւություն: Ցանկանում ենք պատկան մարմիններին յիշեցնել, որ «Վիշապների պուրակը» հանրային այգի է: Խնդիրը ոչ թէ շէնքը այգու մէկ այլ մասում կառուցելն է, այլ ընդհանրապէս հանրային այգու եւ քաղաքացիների հանգստի գօտու ամբողջականութեան պահպանումը: Դրանում որեւէ տարածքի կառուցապատումն անթոյլատրելի է` անկախ այն բանից, թէ այդ տարածքում քանի ծառ կայ: Կից շէնքերի բնակչութեան համոզելու եւ անելանելիութեան մթնոլորտ ստեղծելու փորձերը համարում ենք ապարդիւն եւ քաջալերում նրանց շարունակել դատական եւ դատախազական ճանապարհով սեփական իրաւունքները վերահաստատելու քայլերը: Մեր ձեռք բերած տուեալները վկայում էն, որ սեփականաշնորհման բոլոր փաստաթղթերը նախկինում տրուել էն ապօրինաբար, ինչի պատասխանատուութիւնն ընկնում է համապատասխան պաշտօնեաների վրայ: Քանի որ տուեալ դէպքում խախտուել է պետութեան իրաւունքը եւ հանրային շահը, ապա ճիշտ ենք համարում դիմել ՀՀ դատախազութեանը` քրէական գործ յարուցելու պահանջով: Լիովին աջակցում ենք ՀՀ մարդու իրաւունքների պաշտպանի այս մասին արուած յայտարարութիւնը: «Սմե՛նք ենք այս քաղաքի տէրը» քաղաքացիական նախաձեռնութիւն 30-ը նոյեմբերի, 2010թ.
  -   Մամլո հաղորդագրություն