Կանադան եւ Ամն-ն ներկայացնող 53 անձինք հանդէս էն եկել ի պաշտպանութիւն Նիկոլ Փաշինեանի յայտարարութեամբ


Կանադան եւ Ամն-ն ներկայացնող 53 անձինք հանդէս էն եկել ի պաշտպանութիւն Նիկոլ Փաշինեանի յայտարարութեամբ

  • 29-11-2010 20:50:25   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Կանադան եւ Ամն-ն ներկայացնող 53 անձինք` գիտնականներ, գիտաշխատողներ, ուսուցիչներ, տնտեսագէտներ եւ այլ ոլորտի մասնագէտներ, ՀՀ իշխանութիւններին ուղղուած յայտարարութեամբ էն հանդէս եկել` միանալով քաղբանտարկեալ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Նիկոլ Փաշինեանի նկատմամբ իրականացուող անօրինական գործողութիւներին վերջ տալու եւ նրա անվտանգութիւնն ապահովելու վերաբերեալ վերջին օրերին հնչող կոչերին: Յայտարարութեան մէջ ասուած է. Մենք սփիւռքաբնակ հայերս եւ մեր ոչ հայազգի ընկերները, խորապէս անհանգստացած ենք «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի հետ կալանավայրի մէջ կատարուող դէպքերով: Կը թուէր թէ արդարադատութեան մարմիններուն անոր կամովին ներկայանալը համապատասխան վերաբերմունքի պիտի արժանանար ՀՀ իշխանութիւններու կողմէ: Սակայն, ոչ միայն այդ տեղի չունեցաւ, այլեւ, ազատազրկման վայրին մէջ, անոր նկատմամբ հետեւողական ճնշում կը կիրառուի, ալեկոծելով հայ հասարակութիւնը ամենուրէք: Մենք կը հաստատե'նք թէ իշխանութիւններու` Նիկոլ Փաշինյանի ազատ խօսքը լռեցնելու եւ քաղաքական տեսակէտներու համար պատիժ կիրառելու այս դատապարտելի գործողութիւնները ճիշդ հակառակ արդիւնքը կ'ունենան, աւելի եւս լսելի դարձնելով Նիկոլ Փաշինյանի ձայնը թէ' հայրենիքի եւ թէ' Սփիւռքի մէջ: Անոր ճակատագրով խորապէս մտահոգ ըլլալով, մենք ուշադրութեամբ կը հետեւինք այս հարցին շուրջ տեղի ունեցող զարգացումներուն եւ յոյս ունինք զայն շուտով տեսնել ազատ արձակուած: Մինչ այդ, կը պահանջենք վերջ տալ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ գործադրուող բոլոր տեսակի անօրինական գործողութիւններուն եւ ապահովել անոր անվտանգութիւնը: Մենք սփիւռքաբնակ հայերս եւ մեր ոչ հայազգի ընկերները, խորապէս անհանգստացած ենք «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի հետ կալանավայրի մէջ կատարուող դէպքերով: Կը թուէր թէ արդարադատութեան մարմիններուն անոր կամովին ներկայանալը համապատասխան վերաբերմունքի պիտի արժանանար ՀՀ իշխանութիւններու կողմէ: Սակայն, ոչ միայն այդ տեղի չունեցաւ, այլեւ, ազատազրկման վայրին մէջ, անոր նկատմամբ հետեւողական ճնշում կը կիրառուի, ալեկոծելով հայ հասարակութիւնը ամենուրէք: Մենք կը հաստատե'նք թէ իշխանութիւններու` Նիկոլ Փաշինյանի ազատ խօսքը լռեցնելու եւ քաղաքական տեսակէտներու համար պատիժ կիրառելու այս դատապարտելի գործողութիւնները ճիշդ հակառակ արդիւնքը կ'ունենան, աւելի եւս լսելի դարձնելով Նիկոլ Փաշինյանի ձայնը թէ' հայրենիքի եւ թէ' Սփիւռքի մէջ: Անոր ճակատագրով խորապէս մտահոգ ըլլալով, մենք ուշադրութեամբ կը հետեւինք այս հարցին շուրջ տեղի ունեցող զարգացումներուն եւ յոյս ունինք զայն շուտով տեսնել ազատ արձակուած: Մինչ այդ, կը պահանջենք վերջ տալ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ գործադրուող բոլոր տեսակի անօրինական գործողութիւններուն եւ ապահովել անոր անվտանգութիւնը: 1. Աննէ Աբրահամեան (Sociology Student,Toronto, Canada) 2. Արամ Ադամեան (MSc ACCA, Toronto, Canada) 3. Արայիկ Գիւլումեան (CFA, Toronto, Canada) 4. Արէն Դուրգարեան (Co-Owner & VP Telecom Company, Oakville, Canada) 5. Արի Արմէն Մեսսեռլիան (businessman, Busto, Italy) 6. Ակիկոյ Ֆուջիտայ (BA, Soprano Singer, Busto, Italy) 7. Անի Բալեան (Teacher, Milan,Italy) 8. Արթուր Գէորգեան (MD MSc, Toronto, Canada) 9. Բարբարայ Կոլորոսոյ (MA, Author/Educator, Littleton, USA) 10. Պերճ Մինասեան (MD, Toronto, Canada) 11. Բրայդոն Գոմբայ (BA M.Ed. Ed. D. Toronto, Canada) 12. Դենիս Դօնիկեան (writer, France) 13. Դեսթնի Ֆերսչ (DSW/PSW, Saskatoon, Canada) 14. Տիգրան Աբրահամեան (BA MD, Penetanguishene, Canada) 15. Էդգար Մանուկեան (Doctor of Economics, Toronto, Canada) 16. Ջերարդ Բարաղամեան (a.o.c.a. Toronto, Canada) 17. Գլենն Կամերոն (MD FRCP(C), Penetanguishene, Canada) 18. Գրիշ Բէգեան (BA Elect. Eng., Toronto, Canada) 19. Հայկ Բալտադջեան (DDS MSc D, Montreal, Canada) 20. Հայկ Խաչատուրեան (PhD, Emeritus Prof., U of Wisconsin-Milwaukee, USA) 21. Հայկ Միսակեան (P.Eng., Toronto, Canada) 22. Յակոբ Սեւակեան (Management Consultant, Thornhill,Canada) 23. Հարրի Պարսեկեան (MA, President: Friends of Hrant Dink, Boston, USA) 24. Հմաեակ Արազեան (MBA, Toronto, Canada) 25. Հուրիկ Աթթարեան (Montreal, Canada) 26. Յովսէփ Մ. Ֆիդանեան (PhD, Glendale CA, USA) 27. Հրաչ Թոուրիկեան (PhC, KCSO, Toronto, Canada) 28. Ժանետ Ջոհն (MA, US Foreign Service Officer(Retired), Watertown MA, USA 29. Ջերիի Թութունջեան (Journalist, Toronto, Canada) 30. Քեյթ Գարեբեան (writer, Toronto, Canad) 31. Կեւին Մքգիլլ (MSW/RSW, Cambridge Bay, Nunavut, Canada) 32. Լէոյ Մանուէլեան (PE (Professional Engineer), River Vale NJ, USA) 33. Լիւսի Մելքոնեան BA, Northridge CA, USA) 34. Մէգգի Մանգասարեան-գոսչին (director Ararat-Eskijian Museum, USA) 35. Մինաս Կոջայեան (PhD, Educator & Editor, Los Angeles,USA) 36. Նադէր Ռաստէգար (MBA, Executive, Norwalk CT, USA) 37. Նաիրի Աբրահամեան (College Student, Toronto, Canada) 38. Նաիրի Թաւլեան (Consultant, Montreal, Canada) 39. Նոռման Յարութիւնեան (Toronto, Canada) 40. Ռութ Կուպէր (BSW (Hons) RSW, Waubaushene, Canada) 41. Սեւան Աբրահամեան (College Student, Toronto, Canada) 42. Սեւան Մեսսերլեան (Freelancer, Erba, Italy) 43. Շերլի Ֆերսչ (RPN, Midland, Canada) 44. Սիմոն եւ Պիատրիս Շեքերջեաններ (Real Estate, Studio City LA, USA) 45. Ունուս Ալի (BA, Midland, Canada) 46. Վահէ Հ. Աբէլեան (Vahe H. Apelian PhD, Ohio, USA) 47. Վարդգէս Նիկոլեան (Sr. IT Consultant, Toronto, Canada) 48. Վիգէն Ղազարեան (CFA - Toronto, Canada) 49. Վիկէն Լ. Աթթարեան (P. Eng. MSc MBA, Montreal, Canada) 50. Վիկտոր Ա. Բադալեան (Accountant Controller, Van Nuys CA, USA) 51. Վրոյր Մակալեան (BCL & LLB, Montreal, Canada) 52. Եղիշէ Հայակեան (columnist: The Armenian Mirror Spectator, Mahwah NJ, USA) 53. Երան Չելիկջեան (BSc, Montreal, Canada)
  -   Մամլո հաղորդագրություն