Հայաստանի եւ Յունաստանի փոխարտգործնախարարները կարեւորել էն հայ-հունական յարաբերութիւնների զարգացումը


Հայաստանի եւ Յունաստանի փոխարտգործնախարարները կարեւորել էն հայ-հունական յարաբերութիւնների զարգացումը

  • 29-11-2010 15:20:10   |   |  Քաղաքական
Նոյեմբերի 25-ին Սեւծովեան տնտեսական համագործակցութեան կազմակերպութեան արտաքին գործերի նախարարների Սալոնիկում կայանալիք հանդիպման շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարեանը հանդիպում ունեցաւ Յունաստանի ԱԳ նախարարի տեղակալ Սպիրոս Կ'ոււելիսի հետ: Հանդիպման ընթացքում երկուստէք կարեւորուեց հայ-հունական աւանդական բարեկամական յարաբերութիւնների զարգացումը: Փոխնախարար Մանասարեանը նշեց, որ երկկողմ համագործակցութիւնը նոր խթանների կարիք ունի` քաղաքական բարձր մակարդակի երկխօսութեանն ամուր տնտեսական հիմք ապահովելու համար: Հայկական կողմը կարեւորեց նոր համատեղ նախագծերի եւ ծրագրերի իրականացման անհրաժեշտութիւնը` յատկապէս ՀՀ Նախագահի Յունաստան կատարուելիք պաշտօնական այցի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում: ՀՀ ԱԳ փոխնախարարը, ներկայացնելով ՀՀ Կառավարութեան մօտեցումները Եմ-ի եւ մասնաւորապէս, Յունաստանի հետ տնտեսական կապերի ակտիւացման ուղղութեամբ, հաւաստիացրեց, որ հայկական կողմը պատրաստակամ է յունական կապիտալի համար տարաբնոյթ ներդրումային ծրագրերի հնարաւորութիւններ ստեղծելու հարցում: Իր հերթին յունական կողմը, համաձայնելով երկկողմ տնտեսական համագործակցութիւնը կոնկրէտ ու յատուկ ոլորտներին ուղղելու գաղափարին, առաջարկեց խրախուսել երկու երկրների գործարար շրջանակների միջեւ շփումները: Փոխնախարար Կոււելիսը նշեց, որ Յունաստանի կառավարութիւնը դիտարկում է տնտեսական հարցերով հայ-հունական համատեղ միջկառավարական յանձնաժողովի նիստը 2011թ. կազմակերպելու հարցը, ինչպէս նաեւ հնարաւոր համարեց դրա շրջանակներում յոյն գործարարների պատուիրակութեան այցը Հայաստան`հայ գործընկերների հետ նպատակաուղղուած համատեղ ծրագրեր քննարկելու նպատակով: Յունական կողմը նաեւ առաջարկեց դիտարկել համատեղ յանձնաժողովի նիստի ընթացքում երկկողմ համագործակցութեան մասին յուշագիր կամ հռչակագիր ստորագրելու հնարաւորութիւնը: Յունաստանի ԱԳ փոխնախարարը հաւաստիացրեց, որ Յունաստանն աջակցութիւն է ցուցաբերելու Հայաստանին` Եմ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման եւ համագործակցութեան զարգացման գործընթացներում: Հանդիպման աւարտին երկուստէք կարեւորուեց երկկողմ փոխանակումների եւ տնտեսական արտօնեալ պայմանների ապահովումը, ինչպէս նաեւ Սծտհ-ի` որպէս տարածաշրջանային համագործակցութեան օղակի օգտագործման հնարաւորութիւնները:
  -   Քաղաքական