Կառավարութեան որոշմամբ հաւասարակշռւում են դեղերի անվտանգութեան եւ շուկայում մրցակցութեան խթանման հարցերը


Կառավարութեան որոշմամբ հաւասարակշռւում են դեղերի անվտանգութեան եւ շուկայում մրցակցութեան խթանման հարցերը

  • 04-05-2011 20:24:15   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը մայիսի 4-ին անցկացրել է խորհրդակցութիւն, որը վերաբերւում էր դեղ արտադրողների եւ ներմուծողների կողմից ներկայացուած նամակ-դիմումին: Գործադիրի կողմից նախկինում ընդունուել էր ,հայաստանի Հանրապետութեան դեղերի եւ դեղանիւթերի ներմուծման եւ արտահանման կարգը հաստատելու մասինէ որոշման մէջ փոփոխութիւններ ու լրացումներ կատարելու մասին որոշումը: Այն նպատակաուղղուած է ՀՀ դեղերի շուկայում մրցակցութեան բարձրացմանը եւ դեղերի գների նուազեցմանը: Ներկաները դիմում-նամակում մտահոգութիւն էին յայտնել, որ այդ որոշման մէջ կան խնդիրներ, որոնք առնչւում են դեղերի նոյնականացմանը, դեղերի տուփերում օտար լեզուներով ներդիրների առկայութեանը եւ այլ հարցերի: Վարչապետը լսել է դեղ արտադրող եւ ներմուծող կազմակերպութիւնների ներկայացուցիչների մտահոգութիւներն ու առաջարկները եւ յայտնել, որ որոշման ընդունման նպատակը հնարաւոր բարենպաստ գնային տարբերութիւններից օգտուելն ու շուկայում մրցակցութեան խթանումն է: Կառավարութեան ղեկավարը նշել է նաեւ, որ այդ որոշմամբ հաւասարակշռւում են դեղերի անվտանգութեան եւ շուկայում մրցակցութեան խթանման հարցերը:
  -   Տնտեսութիւն