«Ղարաբաղյան պատերազմի վետերաններ» հասարակական կազմակերպության հայտարարությունը


«Ղարաբաղյան պատերազմի վետերաններ» հասարակական կազմակերպության հայտարարությունը

  • 24-11-2010 21:19:49   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Նոյեմբերի 19-ից 20-ը Լիսաբոնում տեղի է ունեցել Նատօ-ի անդամ երկրների գագաթաժողովը, որին նաեւ մասնակցել են Հիւսիսանտլանտեան դաշինքի գործընկեր պետութիւնների ղեկավարները: Գագաթնաժողովի արդիւքներով ընդունուած եզրափակիչ հռչակագիրը դրոյթներ է պարունակում հետխորհրդային տարածքի հակամարտութիւնների` մասնաւորապէս նաեւ ԼՂՀ հակամարտութեան վերաբերեալ: Հռչակագրի 35-րդ կէտում ասուած է. ,եւրաատլանտեան տարածաշրջանում խաղաղութեան մեր տեսլականի համաձայն` Հարաւային Կովկասում եւ Մոլդովայի հանրապետութիւնում ձգձգուած հակամարտութիւնները դաշինքի համար նախկինի պէս լուրջ մտահոգութիւնների առարկայ են: Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում կառուցողական մասնակցութիւն ու ամուր քաղաքական կամք ցուցաբերել հակամարտութեան խաղաղ կարգաւորման համար, ինչպէս նաեւ յարգել առկայ բանակցային ձեւաչափերը: Կոչ ենք անում խուսափել այնպիսի քայլերից, որոնք կը վտանգեն տարածաշրջանային անվտանգութիւնն ու կայունութիւնը: Կրկին մեր աջակցութիւնն ենք յայտնում Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Մոլդովայի Հանրապետութեան տարածքային ամբողջականութեանը, անկախութեանն ու ինքնիշխանութեանը, ինչպէս նաեւ կը շարունակենք սատարել այդ տարածաշրջանային հակամարտութիւնների խաղաղ կարգաւորմանն ուղղուած ջանքերին` հաշուի առնելով նշուած սկզբունքներըէ: Գագաթաժողովին նախատեսուած էր նաեւ ՀՀ նախագահ Ս. Սարգսեանի մասնակցութիւնը, սակայն ՀՀ նախագահը հաշուի առնելով մտահոգութիւնը, որ Նատօ-ի լիսաբոնեան համաժողովի հռչակագրում հարաւկովկասեան կոնֆլիկտների լուծման նախկին ընդհանրացուած ձեւակերպման պահպանումը, որում յղում է կատարւում ԵԱՀԿ կողմից հռչակուած սկզբունքներից միայն մէկին, վատ ազդակ կարող էր դառնալ եւ լրացուցիչ բարդութիւններ ստեղծել ԼՂ հակամարտութեան խաղաղ կարգաւորման բանակցային գործընթացում, որոշում էր կայացրել չմասնակցել գագաթաժողովին: ,ղարաբաղի պատերազմի վետերաններէ հասարակական կազմակերպութիւնը ուշադիր հետեւում է ԼՂ խնդրի խաղաղ կարգաւորման շուրջ ընթացող զարգացումներին: Ողջունելով լիսաբոնեան գագաթաժողովին չմասնակցելու ՀՀ նախագահի որոշումը, սթափ գնահատելով ԼՂ խնդրի կարգաւորման շուրջ ստեղծուած իրավիճակը` յատկապէս վերջին շրջանում Ադրբեջանի ռազմական ծախսերի աննախադէպ աճի եւ այդ երկրի ղեկավարութեան ռազմատենչ յայտարարութեան ֆօնի վրայ, գագաթաժողովից յետոյ հնչող յայտարարութիւններին, մեկնաբանութիւններին եւ տեսակէտներին, յայտարարում ենք. ՀՀ նախագահի որոշումը համարժէք գնահատական էր Նատօ-ի դրսեւորած միակողմանիութեանը: Գագաթաժողովում ընդունուած հռչակագրում յղում է կատարւում ԵԱՀԿ կողմից հռչակուած սկզբունքներրից միայն մէկին. Հարաւային Կովկասում հակամարտութիւնների լուծման պարագայում առաջնութիւնը տրւում է միայն տարածքային ամբողջականութեան սկզբունքին: Մինչդեռ հայկական կողմը բազմիցս յայտարարել է խնդրի կարգաւորման հիմնական սկզբունքների կատարման երաշխաւորման անհրաժեշտութեան մասին` ԼՂՀ անկախութեան ճանաչում, անվտանգութեան երաշխաւորում, Լղհ-ի ու Հհ-ի միջեւ սահմանների ապահովում, ժողովուրդների իրաւահաւասարութեան, ինքնորոշման իրաւունքի պահպանում: ԼՂ խնդրի կարգաւորման հիմնական սկզբունքերի մասին համատեղ յայտարարութեամբ հանդէս են եկել նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների` Ռդ-ի, Ամն-ի եւ Ֆրանսիայի ղեկավարները. հիմնախնդիրը պէտք է կարգաւորուի բացառապէս խաղաղ ճանապարհով, պէտք է ապահովուեն ազգերի ինքնորոշման եւ տարածքային ամբողջականութեան սկզբունքները: Նատօ-ն բազմիցս` նաեւ Լիսաբոնում յայտարարել է, որ Դաշինքը ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործընթացին ներգրաւուած չէ. կարգաւորման գործընթացը ԵԱՀԿ ձեւաչափում է: Եւ Լիսաբոն չմեկնելու ՀՀ նախագահի որոշումը յստակ ուղերձ էր Ադրբեջանին ու համաշխարհային հանրութեանը, որ ընդհանրացուած ձեւակերպումները եւ միայն տարածքային ամբողջականութեան մասին խօսելը կիրառելի չէ ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործընթացում եւ դրական ոչ մի արդիւնք չի կարող բերել: Այսօր մեր երկիրը, հայ ժողովուրդը կանգնած են բախտորոշ լուծումներ ընդունելու շեմին. խօսւում է դեկտեմբերի սկզբին Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովում Լեռնային Ղարաբաղի վերաբերեալ փաստաթուղթ ընդունելու հնարաւորութեան մասին: Եւս մէկ անգամ յայտնելով մեր աջակցութիւնը ՀՀ նախագահին, Զինուած Ուժերին, ,ղարաբաղի պատերազմի վետերաններէ հասարակական կազմակերպութիւնը համոզուած է, որ Հայաստանի Հանրապետութիւնն ի զօրու է լրջագոյն քայլ կատարել, կրկին` ինչպէս 1996-ին` ԵԱՀԿ լիսաբոնեան գագաթաժողովում, կ'օգտուի ,վետոյիէ իր իրաւունքից եւ Աստանայում չի ստորագրուի Լեռնային Ղարաբաղի վերաբերեալ որեւէ փաստաթուղթ, որը չի բխի հայ ժողովրդի շահերից, չի համապատասխանի հայկական կողմի որդեգրած` խնդրի կարգաւորման հիմնական սկզբունքներին: «ղարաբաղեան պատերազմի վետերաններ» հասարակական կազմակերպութեան խորհուրդ 24.11.2010
  -   Մամլո հաղորդագրություն