Հայ Ազգային Կոնգրեսի համակարգողը հանդիպել է Նորվեգիայի դեսպանի հետ<br />


Հայ Ազգային Կոնգրեսի համակարգողը հանդիպել է Նորվեգիայի դեսպանի հետ

  • 24-11-2010 18:34:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 24-ին Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենեակի համակարգող Լեւոն Զուրաբյանը հանդիպել է Հայաստանում Նորվեգիայի Թագաւորութեան դեսպան (նստավայրը` Մոսկուա) Կնութ Հաուգեի եւ դեսպանութեան խորհրդական Գիրիդ Սելիուսի հետ: Հանդիպման ընթացքում քննարկուել են Հայաստանի ներքին քաղաքական եւ սոցիալ-տնտեսական իրավիճակը, կոռուպցիայի յաղթահարման ուղիները: Անդրադարձ է եղել նաեւ երկրում ժողովրդավարութեան վիճակին: Լ.Զուրաբյանը բարձրացրել է քաղբանտարկյալների ազատ արձակման, հաւաքների ազատութեան ապահովման, «Ա1+» հեռուստաընկերութեան վերաբացման հարցում Հայաստանի պարտաւորութիւնների կատարման հարցը եւ այդ ուղղութեամբ ներդնելիք ջանքերի անհրաժեշտութիւնը, ինչպէս նաեւ տարբեր միջազգային կառոյցներում Նորվեգիայի դիրքորոշման կարեւորութիւնը: Ըստ Հայ Ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենեակի լրատուական ծառայութեան հաղորդագրութեան, հանդիպմանը քննարկուել են նաեւ հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման հեռանկարները:
  -   Քաղաքական