Նոյեմբերի 27-ին եւ 28-ին Ֆրանսիայի Մարսել քաղաքում տեղի կ'ունենայ Արեւմտեան Հայաստանի Հայերի 3-րդ Վեհաժողովը


Նոյեմբերի 27-ին եւ 28-ին Ֆրանսիայի Մարսել քաղաքում տեղի կ'ունենայ Արեւմտեան Հայաստանի Հայերի 3-րդ Վեհաժողովը

  • 21-11-2010 11:50:33   |   |  Մամլո հաղորդագրություն
Նոյեմբերի 27-ին եւ 28-ին Ֆրանսիայի Մարսել քաղաքում տեղի կ'ունենայ Արեւմտեան Հայաստանի Հայերի 3-րդ Վեհաժողովը, որի ընթացքում կքննարկուէն Արեւմտեան Հայաստանի եւ Արեւմտեան Հայաստանի Հայերի իրաւունքների հետ կապուած խնդիրները: Մարսելի քաղաքապետը հետաքրքրութիւն է ցուցաբերել Վեհաժողովին մասնակցութիւն ունենալու համար: Նոյեմբերի 28-ը նուիրուած կը լինի Արեւմտեան Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նախագահ Վիլսոնի գծագրած սահմանի 90-րդ տարուան: Վեհաժողովին մասնակցութիւն կ'ունենան Հայ Ազգային Խորհրդի մի շարք ներկայացուցիչներ Ֆրանսիայից, ուղիղ կապով` Հայաստանի Հանրապետութիւնից, Արցախից, Ջավախքից, Ռուսաստանից, Եւրոպայի տարբեր երկրներից, ինչպէս նաեւ տարբեր մասնագէտներ, որոնց թւում էն. - Արմէնակ Աբրահամեանը, Հայ Ազգային Խորհրդի հիմնադիր-անդամ, Մակ-ում Արեւմտեան Հայաստանի Հայերի ներկայացուցիչ - Գագիկ Գինոսեանը, Կարին անսամբլի գեղարուեստական ղեկավար - Ժիրայր Սեֆիլեանը, Հայ Ազգային Խորհրդի անդամ - Զարուհի Փոստանջեանը, Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի անդամ, Ժառանգութիւն կուսակցութեան անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր - Կոմիտաս Դանիէլեանը, Հայ Ազգային Խորհրդի հիմնադիր - Լիւդուիգ Պետրոսեանը, Հայ Ազգային Խորհրդի անդամ - Պրոֆէսոր Ռոբերտ Տէր Մերգերեանը, Պրովանսի համալսարանի Հայոց լեզուի ամբիոնի հիմնադիր - Մարտիրոս Շահբազեանը, Հայ Ազգային Խորհրդի անդամ - Արտակ Մովսիսեանը, Արեւելագիտութեան ինստիտուտի գիտաշխատող, Երեւանի Պետական Համալսարանի դասախօս - Սամուէլ Կարապետեանը, Հայ Ազգային Խորհրդի հիմնադիր, Հայ ճարտարապետութեան փորձագէտ, պատմաբան: Հանդիպման առաջին մասում կը ներկայացուի 2009 թուականին Սեւրում կայացած 2-րդ Վեհաժողովի ընթացքում ընդունուած որոշումների իրագործման վերաբերեալ հաշուետուութիւն, այնուհետեւ կը լսենք մասնակիցների բանախօսութիւնները, ապա` կլինէն կլոր սեղաններ տարբեր թեմաներով: Վեհաժողովը կ'աւարտուի 2011 թուականի անելիքների վերաբերեալ որոշումներ կայացնելով: Վեհաժողովի ընթացքում կցուցադրուէն երիտասարդ նկարիչ Լեւոն Վարդանեանի նկարները, եւ դուդուկի ունկնդրման հնարաւորութիւն կ'ընձեռնուի Հայկ Ղուշչեանի կատարմամբ : Մեր աշխատանքներին կարող էք ծանօթանալ հետեւեալ կայքերում ` http://www.western-armenia.eu http://www.armar.am Հայ Ազգային Խորհուրդը յատուկ շնորհակալութիւն է յայտնում Սամուէլ Կարապետեանին` Արեւմտեան Հայաստանի Հայերի 3-րդ Վեհաժողովին Անի քաղաքի լուսանկարը տրամադրելու համար : Արեւմտեան Հայաստանի Հայերի Ազգային Ժողովի անդամ Աննա ՏՕՆՈՅԵԱՆ
  -   Մամլո հաղորդագրություն