Մ.Աբեղեանի անուան Գրականութեան ինստիտուտում կայացաւ բանաստեղծ Ռուբէն Սեւակի 125-ամեակին նուիրուած գիտական նիստ<br />


Մ.Աբեղեանի անուան Գրականութեան ինստիտուտում կայացաւ բանաստեղծ Ռուբէն Սեւակի 125-ամեակին նուիրուած գիտական նիստ

  • 19-11-2010 21:10:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 19-ին Մ.Աբեղեանի անուան Գրականութեան ինստիտուտում կայացաւ արեւմտահայ բանաստեղծ Ռուբէն Սեւակի 125-ամեակին նուիրուած գիտական նիստ, որը նախագահեց բանասիրական գիտութիւնների դոկտոր, պրոֆեոր Ավ. Իսահակեանը: Բացման խօսքով հանդէս եկաւ ՀՀ սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը: Նա նշեց, որ ՀՀ կառավարութեան որոշմամբ հաստատուել է Ռ.Սեւակի մեծարման միջոցառումների ծրագիր, ըստ որի հանրապետութեան տարբեր կրթական եւ մշակոյթային օջախներում անցկացւում են գրողի կեանքին եւ ստեղծագործութեանը նուիրուած միջոցառումներ: «1909թ. գարնանը, երբ Ադանա քաղաքում երիտթուրքական իշխանութիւնների կազմակերպած արիւնայեղութեանը զոհ դարձաւ 30 հազար հայ, Ռուբէն Սեւակը եղավ այն ազգային գործիչներից մէկը, ով տեսավ եւ կանխագուշակեց հայ ժողովրդին սպառնացող վտանգը: Նրա` հայրենասէրի անձնուրաց կերպարը պէտք է քաջածանօթ լինի եւ օրինակ դառնայ մեզ եւ մեր գալիք սերունդների համար»,- ասաց նախարարը: Հայաստանի գրողների միութեան նախագահ Լեւոն Անանեանը նշեց, որ նման նիստերի գումարումը խթան է Սեւակի պես բացառիկ նուիրեալների կեանքի եւ ստեղծագործութեան առաւել ամբողջական վերլուծութեանը: Ըստ ՀՀ Սփիւռքի նախարարութեան Մամուլի եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, նիստում զեկուցումներով հանդէս եկան բանասիրական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր Վ.Գաբրիէլեանը, Վլ.Կիրակոսեանը, Ս.Սրապիոնեանը, բանասիրական գիտութիւնների թեկնածու Ա.Նիկողոսեանը եւ այլք:
  -   Մշակոյթ