Բրիտանական խորհուրդը մեկնարկում է իր նոր ACTIVE CITIZENS ծրագիրը


Բրիտանական խորհուրդը մեկնարկում է իր նոր ACTIVE CITIZENS ծրագիրը

  • 19-11-2010 14:45:53   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Ակտիւ համայնքում, միասին աշխարհում Հարաւաֆրիկեան հանրապետութեան նախագահ Նելսոն Մանդելան, ով առաջինն էր, որ այդ երկրում նախագահ ընտրուեց ժողովրդավարական ընտրութիւնների արդիւնքում, իր գաղափարների իրականացման համար առաջարկում էր իրագործել “ուբունտու” աֆրիկեան փիլսոփայութեան սկզբունքները: Նա վստահ էր , որ Ուբունտու փիլիսոփայութեան “ Էս կամ, որովհետեւ դու կաս, որովհետեւ մենք կանք” սկզբունքի իրականցմամբ հնարաւոր է հասնել իրական ժողովրդավարութեան հաստատմանը: Աֆրիկեան փիլսոփայութեան այս սկզբունքը ոգեշնչել է Բրիտանական խորհրդին Եւրոպայի, ասիական եւ աֆրիկեան աւելի քան 30 երկրներում երիտասարդների հետ իրականցնել ACTIVE CITIZENS ծրագիրը: Նախաձեռնութեանը միանում է նաեւ Հայաստանը: Եղէգնաձոր, Վայք քաղաքների եւ յարակից գիւղերի երիտասարդներն իրենք կը մշակեն ու կիրականացնէն ծրագրեր իրենց քաղաքի եւ համայքների համար: Գաղափարներն առաջարկելու էն երիտասարդները, ընտրուելու էն այն ծրագրերը, որոնց իրականացումը կը կարեւօրէն հէնց իրենք երիտասարդները: Մինչ ծրագրերի իրականացումը մասնակիցների համար կը կազմակերպուէն դասընթացնէր, որոնց ընթացքում նրանք ձեռք կը բերեն անհրաժեշտ գիտելիքնէն իրենց գաղափարները կեանքի կոչելու համար: ACTIVE CITIZENS ծրագիրը մեկնարկում է Վայոց Ձորի մարզում: Ծրագիրը եռամեայ է եւ ակնկալւում է, որ յետագայում այն կ'իրականցուի Հայաստանի այլ մարզերում եւս: ACTIVE CITIZENS-ն իրականացւում է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի Եղէգնաձորի մասնաճիւղի հետ համագործակցութեամբ: Ծրագրին մասնակցելու յայտ ներկայացրել էր աւելի քան 60 երիտասարդ, որոնցից ընտրուելու էն 30-ը: Հէնց նրանք էլ կը մասնակցեն դասընթացներին եւ կը փորձեն ծրագրերի միջոցով իրենց իսկ համայնքներում ներդնել այն դրականն ու հետաքրքրականը, ինչի կարիքն զգում էն: Ծրագրի ընթացքում Եղէգնաձոր քաղաքը կապ կը հաստատի Միացեալ Թագաւորութեան մէկ եւ Եւրոպական մի քանի երկրների համայնքների հետ: Փոխայցելութիւնների արդիւնքում նրանք կը փորձեն մշակել համատեղ գործունէութեան ծրագրեր եւ կիրառել երկուստէք ձեռք բերուած դրական փորձառութիւնը: Ծրագրի տեսլականն է կերտել միջավայր, ուր մարդիկ կ'օգտագործեն իրենց ներուժն ու պատասխանատու կլինէն ներգրաւուելու իրենց համայնքի զարգացման գործում տեղական եւ միջազգային մակարդակով: Լրացուցիչ տեղեկութիւնների համար դիմել Բրիտանական խորհրդի հայաստանեան գրասենեակի ծրագրերի պատասխանատու Լիլիթ Քալանթարեանին`010569923(105), lilit.kalantaryan@britishcouncil.am կամ այցելէք www.britishcouncil.am կայքը:
  -   Մամլո հաղորդագրություն