<br /> Դանիէլ Եօհաննեսը Հմհ-հայաստան ծրագրի իրականացման ընթացքի դիտարկման արդիւնքները ներկայացրեց Գարեգին Բ Կաթողիկոսին<br />



Դանիէլ Եօհաննեսը Հմհ-հայաստան ծրագրի իրականացման ընթացքի դիտարկման արդիւնքները ներկայացրեց Գարեգին Բ Կաթողիկոսին

  • 04-05-2011 17:11:11   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Մայիսի 4-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հազարամեակի մարտահրաւէրներ» հիմնադրամի գլխաւոր գործադիր տնօրէն Դանիէլ Եօհաննեսին` Հհ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազօր դեսպան Մարի Եօւանովիչի ուղեկցութեամբ: Նորին Սրբութիւնը գոհունակութեամբ անդրադարձաւ այն կարեւոր ներդրմանը, որ հիմնադրամը կատարում է Հայաստանի տնտեսութեան զարգացման գործում: Ի դէմս ՀՄԿ գործադիր տնօրէնի Վեհափառ Հայրապետը գնահատանք յայտնեց Միացեալ Նահանգների ժողովրդին եւ բարի արդիւնաւորում մաղթեց հիմնադրամի աշխատանքներին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաեւ վստահութիւն յայտնեց, որ Հայաստանը կը յաղթահարի իր առջեւ ծառացած դժուարութիւններն ու խնդիրները` դրանում մեծապէս կարեւորելով հոգեւոր արժէքների վերականգնումը: Դանիէլ Եօհաննեսն իր հերթին Վեհափառ Հայրապետին ներկայացրեց Հմհ-հայաստան ծրագրի իրականացման ընթացքի դիտարկման արդիւնքները: Զրոյցի ընթացքում, ի պատասխան հիւրի հարցումների, Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկայացրեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի առաքելութիւնը, անդրադարձաւ Հայոց Եկեղեցու առջեւ ծառացած մարտահրաւէրներին եւ դրանց յաղթահարման ուղիներին:
  -   Տնտեսութիւն