Դանիէլ Եօհանեսը այցելեց Արմավիրի մարզում Հմհ-հայաստանի տեղամասեր


Դանիէլ Եօհանեսը այցելեց Արմավիրի մարզում Հմհ-հայաստանի տեղամասեր

  • 04-05-2011 16:48:56   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Հայաստան կատարած եռօրեայ այցի երկրորդ օրը` մայիսի 4-ին, ԱՄՆ Հազարամեակի մարտահրաւէր կորպորացիայի (ՀՄԿ) գլխաւոր գործադիր տնօրէն Դանիէլ Եօհանեսն այցելեց Հազարամեակի մարտահրաւէր հիմնադրամ-հայաստան (Հմհ-հայաստան) ծրագրի Արմավիրի մարզում գտնուող որոշ տեղամասեր` ծանօթանալու շուրջ հինգ տարի ընթացող ծրագրի արդիւնքներին: Դանիէլ Եօհանեսը եղաւ ,կոնսեռէ պահածոների գործարանում, որը Հմհ-հայաստան ծրագրի Ջրից դէպի շուկայ բաղադրիչի Վերամշակում եւ մարքեթինգ ենթաբաղադրիչի շրջանակներում աջակցութիւն ստացած 225 ձեռնարկութիւններից մէկն է: ,կոնսեռէ պահածոների գործարանին Հմհ-հայաստանի կողմից տրամադրուած աջակցութիւնը ցոյց է տալիս, թէ ինչպէս է այս բաղադրիչն օգնում համագործակցել ֆերմերին եւ արտադրողին, ստեղծել մրգի եւ բանջարեղէնի մթերման/համախմբման կենտրոններ եւ դասընթացնէր ու տեխնիկական աջակցութիւն տրամադրում վերամշակող ձեռնարկութիւններին: Դանիէլ Եօհանեսն այցելեց նաեւ Ծաղկունք համայնքի երրորդ կարգի ջրանցքը, որի շուրջ 2000 կմ հատուածը վերականգնուել է «Հմհ-հայաստան»-ի կողմից: Ընդհանուր առմամբ, Հմկ-ի ներդրումը Արմավիրի մարզում աւելի քան 10 միլիոն դոլար է, որը ներառում է ոռոգման ենթակառուցուածքների վերականգնում, ֆերմերների վերապատրաստում եւ այլ աջակցոթիւն ագրոբիզնեսին: Ծրագրի աւարտին «Հմհ-հայաստան»-ի ներդրումը շուրջ 90 համայնքների երրորդ կարգի ջրանցքների վերականգնման բաղադրիչում կը կազմի աւելի քան 14 միլիոն ԱՄՆ դոլար: Այս բաղադրիչի շահառու համայնքները մասնակցում են վերականգնմանը 15% համաֆինանսաւորմամբ: Արդէն վերականգնուել են 25 համայնքների երրորդ կարգի ջրանցքներ Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Վայոց Ձորի եւ Լոռու մարզերում: Այցելելով ծրագրային տեղամասեր, Դանիէլ Եօհանեսը զրուցեց ծրագրի շահառուների եւ գործընկերների հետ, հետաքրքրուեց գրանցուած յաջողութիւններով եւ համայնքների վրայ ծրագրի ունեցած ազդեցութեամբ: Հմհ-հայաստան ծրագրի աւարտին` 2011թ.-ի սեպտեմբերի 30-ին, ԱՄՆ կառավարութեան կողմից ֆինանսաւորուող Հազարամեակի մարտահրաւէր կորպորացիայի ներդրումը Հայաստանի գիւղատնտեսութեան եւ ոռոգման համակարգերում կը կազմի շուրջ 180 միլիոն ԱՄՆ դոլար: Ծրագրի նպատակն է գիւղական աղքատութեան կրճատումը` Հայաստանի համար կարեւորագոյն նշանակութիւն ունեցող ոռոգման ենթակառուցուածքների վերականգնման, ինչպէս նաեւ ֆերմերներին, վերամշակողներին եւ ոռոգման համակարգի կառավարման կառոյցներին ֆինանսական աջակցութիւն ու խորհրդատուութիւն տրամադրելու միջոցով:
  -   Տնտեսութիւն