Էդուարդ Շարմազանով. «Արցախի բանակը եւս մէկ անգամ ապացուցեց, որ հարկ եղած դէպքում կարող է պաշտպանել երկրի անկախութիւնը»<br />


Էդուարդ Շարմազանով. «Արցախի բանակը եւս մէկ անգամ ապացուցեց, որ հարկ եղած դէպքում կարող է պաշտպանել երկրի անկախութիւնը»

  • 16-11-2010 21:08:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Օրերս անցկացուած զորավարժությունների միջոցով Արցախի բանակը եւս մէկ անգամ ապացուցեց, որ հարկ եղած դէպքում կարող է պաշտպանել երկրի անկախութիւնը: Հայաստանի Ազգային ժողովում նոյեմբերի 16-ին այս մասին յայտարարեց Հանրապետական կուսակցութեան մամուլի խօսնակ եւ խորհրդարանական «ՀՀԿ» խմբակցութեան քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Այդպիսով, ըստ նրա, յստակ պարզ դարձաւ նաեւ, որ կայծակնային պատերազմի մասին Բաքուի յայտարարութիւնները «փուչիկ են»: «Հակահայկականությունը դարձնելով պետական քաղաքականութիւն, Բաքուի առաջնորդը, ցավոք, իր ժողովրդին պատրաստում է պատերազմի, փորձելով սպառնալ մեզ: Ալիեւ կրտսերը դասեր պէտք է քաղի իր նախորդների տխրահռչակ քաղաքականութիւնից, որի արդիւնքում Ադրբեջանը խուճապահար փախավ իր կողմից սանձազերծած պատերազմից»,- ասաց հանրապետական պատգամաւորը: Նա յիշեցրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի խօսքերն այն մասին, որ 1994թ.-ին զինադադարը կնքուեց Ալիեւ հոր միջնորդութեամբ եւ խնդրանքով:
  -   Քաղաքական