Մանուկ Վարդանեանը կմասնակցի ԱՊՀ պետութիւնների համակարգող տրանսպորտային խորհրդակցութեան յոբելեանական 30-րդ նիստին<br />


Մանուկ Վարդանեանը կմասնակցի ԱՊՀ պետութիւնների համակարգող տրանսպորտային խորհրդակցութեան յոբելեանական 30-րդ նիստին

  • 15-11-2010 16:24:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանեանը կմասնակցի «Ռուսաստանի տանսպորտ» չորրորդ միջազգային համընդհանուր տրանսպորտային համագումարի շրջանակներում նոյեմբերի 17-ին Մոսկուայում կայանալիք ԱՊՀ պետութիւնների համակարգող տրանսպորտային խորհրդակցութեան յոբելեանական 30-րդ նիստին: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանը, միջոցառման շրջանակներում նախատեսւում է նաեւ Մ.Վարդանեանի հանդիպումները Ռուսաստանի Դաշնութեան տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինի եւ «Ռուսական երկաթուղիներ» ընկերութեան նախագահ Վ.Յակունինի հետ:
  -   Տնտեսութիւն