Յայտարարուեց «Ազգային համագործակցութեան ցանց» նախաձեռնութեան մեկնարկի մասին<br />


Յայտարարուեց «Ազգային համագործակցութեան ցանց» նախաձեռնութեան մեկնարկի մասին

  • 05-11-2010 19:58:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 5-ին Հայաստանի էկոնոմիկայի նախարարութիւնը եւ «Ազգային համագործակցութիւն» հասարակական կազմակերպութիւնը յհայտարարեցին «Ազգային համագործակցութեան ցանց» կայք-պորտալի ստեղծման նախաձեռնութեան մեկնարկի մասին: Էկոնոմիկայի նախարարի գրասենեակի ղեկավար Անահիտ Խեչոյանը նշեց, որ նախաձեռնութիւնը բխում է Հայաստանի կառավարութեան գործունէութեան ծրագրերի հիմնադրոյթներից եւ համահունչ է պետական կառոյցների կողմից տարբեր ուղղութիւններով տարւվող քաղաքականութեանը: Ըստ նրա, կայք-պորտալը տալիս է հնարաւորութիւն համախմբել համայն հայութեանը, միասնական կերպով աշխարհին ներկայացնել ազգային կարեւոր արժէքները: Նա յայտնեց, որ կայք-պորտալի գործարկման համար որոշուել է ստեղծել հիմնադրամ: «Ազգային համագործակցութիւն» հասարակական կազմակերպութեան նախագահ Արշակ Սադոեանը նշեց, որ ցանցի ստեղծումը նպատակ ունի համակողմանի անհրաժեշտ տեղեկատվությամբ ապահովել հայութեանը, ինչպէս նաեւ նպաստել, որպէսզի մարդիկ սովորեն մայրենի լեզւով օգտուել ինտերնետային կայք-պորտալի ծառայութիւններից: Գլխաւոր էջից բացի, ցանցը կազմուած է 10 հիմնական բաժիններից: Մասնաւորապէս, «Դարերի միջով» բաժինը կներկայացնի հայ ժողովրդի պատմութիւնը, ինչպէս նաեւ Հայաստանի, Արցախի, Ջավախքի, գաղթօջախների մասին բոլոր տուեալները: «Հանրագիտարան» բաժնում հնարավորինս կզետեղվեն Հայկական հանրագիտարանի եւ այլ նիւթեր: Նշուեց, որ տեսողական կամ հենաշարժային խնդիրներ ունեցող անձանց համար նախատեսւում է նիւթերի հնչյունավորման տարբերակ:
  -   Տնտեսութիւն