Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կորեայի Հանրապետութեան նորանշանակ դեսպանին


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կորեայի Հանրապետութեան նորանշանակ դեսպանին

  • 15-12-2015 17:45:11   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Դեկտեմբերի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետութիւնում Կորեայի Հանրապետութեան նորանշանակ արտակարգ եւ լիազօր դեսպան Պակ Ռոյ Բեօկին (նստավայրը` Մոսկուա): 
 
Նորին Սրբութիւնը, նշանակման առիթով շնորհաւորելով դեսպանին, կարեւոր համարեց, որ երկու պետութիւնների համար փոխյարաբերութիւնների նոր շրջան է բացւում, ինչի արդիւնքում պիտի զօրանան նաեւ միջմշակութային ու միջկրօնական կապերը: 
Զրոյցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձաւ Կորեայի եկեղեցիների հետ Մայր Աթոռի Միջեկեղեցական յարաբերութիւնների բաժնի համագործակցութեանը: Այս կապակցութեամբ Վեհափառ Հայրապետը վերյիշեց 2013 թ. Կորեայի Բուսան քաղաքում անցկացուած Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի (ԵՀԽ) 10-րդ համաժողովին բերած իր մասնակցութիւնը եւ շփումը Կորեայում գործող Քրիստոնէական Եկեղեցիների հետ: 
Իր հերթին Կորեայի դեսպանը վստահեցրեց, որ պաշտօնավարման ընթացքում կը փորձի լաւագոյն կերպով նպաստել հայ-կորեական բարեկամական յարաբերութիւնների ընդլանմանն ու արդիւնաւէտ գործակցութեան ամրապնդմանը: 
Վերջում Նորին Սրբութիւնը պրն. Պակ Ռոյ Բեօկի` Հայաստանում իրականացուելիք դիվանագիտական առաքելութեանը բարի արդիւնաւորում մաղթեց:
 Հանդիպմանը ներկայ էր Մայր Աթոռի Արտաքին յարաբերութիւնների եւ արարողակարգի բաժնի տնօրէն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Յովհաննիսեանը:
 
  -   Մամլո հաղորդագրություն