«Չորրորդ հանրապետութիւն» կուսակցութեան ձեւաւորման նախաձեռնող խմբի հաղորդագրութիւնը կեղծիքներ է պարունակում<br />


«Չորրորդ հանրապետութիւն» կուսակցութեան ձեւաւորման նախաձեռնող խմբի հաղորդագրութիւնը կեղծիքներ է պարունակում

  • 30-10-2010 07:12:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Չորրորդ հանրապետութիւն» կուսակցութեան ձեւաւորման հոկտեմբերի 28-ին տարածած հաղորդագրութեան կապակցութեամբ Ազգային Նոր պահպանողական շարժման Կենտրոնական կոմիտէի նախագահ Էդգար Հելհելյանը հանդէս է եկել յայտարարութեամբ, որում ասուած է. «Ազգային նոր պահպանողական շարժման (ԱՆՊՇ) կենտրոնական կոմիտէն յայտարարում է, որ «Չորրորդ հանրապետութիւն» կուսակցութեան ձեւաւորման նախաձեռնող խմբի հոկտեմբերի 28-ին տարածած հաղորդագրութիւնը, որտեղ նշուած է նաեւ Ազգային նոր պահպանողական շարժման անունը, տեղեկատուական առումով մի շարք կեղծիքներ է պարունակում, իսկ բարոյական առումով անընդունելի է: Մասնաւորապէս նշուվել է, որ ԱՆՊՇ հիմնադիր կազմը ձեռնամուխ է լինում նոր քաղաքական ուժի ստեղծման: Ի պատասխան յայտարարում ենք, որ Ազգային նոր պահպանողական շարժումը հիմնադրուել է 2010թ փետրուարի 10-ին: Հիմնադիր ժողովին մասնակցել են Էդուարդ Ափրամյանը, Էդգար Հելհելյանը, Գրիգորի Յակոբեանը, Լիլիթ Աւոյեանը եւ Արթուր Բաղդասարեանը (տեղեկատուութիւնը` պետռեգիստրում): Այսօր, բացառութեամբ Էդուարդ Ափրամյանի, շարժման հիմնադիր մնացած անդամները շարունակում են իրենց գործունէութիւնը, որպէս ԱՆՊՇ ԳԽ-ի անդամներ: Ինչ վերաբերւում է նրանց յայտարարութեանը, թէ «վերջին մէկ տարուայ ընթացքում Ազգային Նոր Պահպանողական Շարժումը հանդէս գալով, որպէս հասարակական կազմակերպութիւն կատարեց իր առջեւ դրուած խնդիրները», նշենք որ սա եւս ստայոդ տեղեկատուութիւն է: Նախ չի կարող երիտասարդության ազգային ու կրթական դաստիարակութեան խնդիրներով զբաղուող կազմակերպութիւնը մէկ տարում կատարել իր առջեւ դրուած խնդիրները եւ երկրորդ` Ագային Նոր պահպանողական շարժումը շարունակում է իր աշխատանքները որպէս հասարակական կազմակերպութիւն եւ շուտով հանդէս կգայ դաշինքով` մի քանի տասնեակ այլ հասարակական կազմակերպութիւնների հետ: Ցավում ենք, որ նոր կուսակցութիւնն ու նրա ղեկավարութիւնը քաղաքական դաշտ է մտնում առաջին օրուանից խաբելով հասարակությանն ու տրամադրելով կեղծ տեղեկատուութիւն: Միաժամանակ յայտարարում ենք, որ Ազգային նոր պահպանողական շարժման անունից յայտարարութեամբ հանդէս գալու իրաւունք ունի ԱՆՊՇ նախագահ Է.Հելհելյանն ու ԱՆՊՇ Գերագոյն խորհուրդը: Է.Ափրամյանը հեռացել է շարժումից, որպեսի շարունակի իր քաղաքական գործունէութիւնը, հետեւաբար շարժման անունից խոսելու ո'չ բարոյական, ո'չ քաղաքական, եւ ո'չ էլ առաւել եւս իրաւական առումներով իրաւունքներ չունի»:
  -   Քաղաքական