Ղարաբաղեան հակամարտութիւնը կարող է լուծուել միայն երկխօսութեան միջոցով,- յայտարարում է Ֆրանսիայի Արտգործ նախարարութեան մամլոյ խօսնակը<br />


Ղարաբաղեան հակամարտութիւնը կարող է լուծուել միայն երկխօսութեան միջոցով,- յայտարարում է Ֆրանսիայի Արտգործ նախարարութեան մամլոյ խօսնակը

  • 29-10-2010 17:48:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ֆրանսիան ողջունում է նախագահներ Իլհամ Ալիեւի, Սերժ Սարգսեյանի եւ Դմիտրի Մեդւեդեւի հոկտեմբերի 27-ի Աստրախանի համատեղ յայտարարութիւնը, ողջունելով նաեւ այդ հակամարտութեան խաղաղ կարգաւորմանն ուղղուած նախագահ Մեդւեդեւի անձնական յանձնառութիւնը: Այս մասին, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանութեան հաղորդագրութեան, հոկտեմբերի 28-ին յայտարարել է Ֆրանսիայի Արտաքին գործերի եւ Եւրոպական հարցերի նախարարութեան մամլոյ խօսնակը: նա նխել է, որ այդ յայտարարութեամբ հակամարտող կողմերն ընդունում են հիմնախնդրի խաղաղ կարգաւորման եւ հրադադարի ամրապնդման անհրաժեշտութիւնը` վստահութեան միջոցառումներով: Որպէս առաջին քայլ, կողմերը պարտաւորւում են ձեռնամուխ լինել իրենց մօտ պահւող գերիների եւ դիակների փոխանակմանը: «Աստրախանում կողմերի ընդունած որոշումները կարող են նպաստել լարուածութեան եւ վերջին ամիսներին հրադադարի բազմապատկված խախտումների նուազեցմանը: Ֆրանսիան ակնկալում է վերջիններիս շուտափոյթ կենսագործում: Այս հակամարտութիւնը կարող է լուծուել միայն երկխօսութեան միջոցով` խաղաղ, կայուն եւ բարգաւաճ ապագայ ապահովելով Հայաստանի եւ Ադրբեջանի, ինչպէս նաեւ ողջ տարածաշրջանի համար: Միացեալ նահանգների եւ Ռուսաստանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող Ֆրանսիան չի խնայելու իր միջնորդական ջանքերը` օգնելու Լեռնային Ղարաբաղի հարցում ընդդիմացած Հայաստանին եւ Ադրբեջանին` հասնելու հակամարտութեան խաղաղ, արդար եւ կայուն կարգաւորման»,- ասուած է Ֆրանսիայի Արտաքին գործերի եւ Եւրոպական հարցերի նախարարութեան մամլոյ խօսնակի յայտարարութիւնում:
  -   Քաղաքական