Դեսպան Համլետ Գասպարեանը հանդիպել է Ռումինիայի Մշակոյթի եւ ազգային ժառանգութեան նախարար Հունոր Կելեմենին<br />


Դեսպան Համլետ Գասպարեանը հանդիպել է Ռումինիայի Մշակոյթի եւ ազգային ժառանգութեան նախարար Հունոր Կելեմենին

  • 26-10-2010 17:50:00   |   |  Մշակոյթ
ԲՈՒԽԱՐԵՍՏ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 25-ին Ռումինիայի Մշակոյթի եւ ազգային ժառանգութեան նախարար Հունոր Կելեմենն (Hunor Kelemen, Minister of culture and national heritage) ընդունել է Հայաստանի դեսպան Համլետ Գասպարեանին: Զրոյցի ընթացքում շոշափուել են մշակոյթի բնագաւառում երկկողմ եւ բազմակողմ համագործակցութեան, հայ-ռումինական օրակարգի ընթացիկ հարցեր, ինչպէս նաեւ մտքեր փոխանակուել մի շարք ծրագրերի շուրջ: Գոհունակութիւն յայտնելով երկու երկրների միջեւ իրականացyող մշակոյթային ծրագրերի կապակցութեամբ, զրուցակիցներն ընդգծել են, որ դրա համար նպաստաւոր պայմաններ են ընձեռնում հայ-ռումինական բազմադարեայ առնչութիւնները եւ ներկայումս առկայ ներուժը, ինչպէս նաեւ պաշտօնական փոխշփումները, ստեղծագործական կապերը: Բարձր գնահատելով Ռումինիայի կառավարութեան մշտական հոգատարությունն ու աջակցութիւնը մասնաւորապէս Ռումինահայոց պատմամշակութային հարուստ ժառանգութեան պահպանման եւ զարգացման գործում, ընդգծվել է այդ համատեղ ժառանգութեան գիտական գնահատման եւ լայն հասարակութեանը դրա պատշաճ ներկայացման կարեւորութիւնը, որպէս եւրոպական տարածքում մշակոյթային բազմազանութեան լաւագոյն դրսեւորումներից մէկը: Պայմանաւորուածութիւն է ձեռք բերուել այդ ուղղութեամբ համատեղել երկու երկրների ջանքերը եւ առաջիկայում նախաձեռնել կոնկրետ ծրագրեր:
  -   Մշակոյթ