Հովիկ Աբրահամեան. «Հայաստանը հետեւողականօրէն շարունակում է ժողովրդավարութեան ամրապնդմանն ուղղուած բարեփոխումները»<br />


Հովիկ Աբրահամեան. «Հայաստանը հետեւողականօրէն շարունակում է ժողովրդավարութեան ամրապնդմանն ուղղուած բարեփոխումները»

  • 21-10-2010 18:54:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ընդունելով հոկտեմբերի 21-ին Եւրոպայի խորհրդի Գլխաւոր քարտուղար Թորբյորն Յագլանդին, Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամեանը բարձր է գնահատել նրա այցը Հայաստան եւ մասնակցութիւնը Եւրոպայի խորհրդի «Յանուն ժողովրդավարութեան ապագայի» ֆորումին: ԱԺ նախագահը շեշտել է, որ եւրոպական ընտանիքին ինտեգրուելը Հայաստանի քաղաքական առաջնահերթություններից է եւ երկիրը հետեւողականօրէն շարունակում է ժողովրդավարութեան ամրապնդմանն ուղղուած բարեփոխումները: Թ.Յագլանդը կարեւորել է Հայաստանի դերակատարութիւնը Եւրոպայի խորհրդում եւ Ազգային Ժողովի պատուիրակութեան աշխատանքը ԵԽԽՎ-ում, նշելով, որ Եւրոպայի խորհուրդը ուշադիր հետեւում է Հայաստանում ընթացող զարգացումներին եւ բարեփոխումների գործընթացին: Ըստ ՀՀ ԱԺ Հասարակայնութեան եւ տեղեկատուութեան միջոցների հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել ՀՀ Ընտրական օրէնսգրքի փոփոխություններին, հայ-թուրքական յարաբերութիւններին եւ երկկողմ հետաքրքրութիւն ներկայացնող այլ հարցերի:
  -   Քաղաքական