Սիրիայից հազարաւոր փախստականներ են գալիս Թուրքիայ


Սիրիայից հազարաւոր փախստականներ են գալիս Թուրքիայ

  • 03-05-2011 18:47:08   |   |  Միջազգային
Աճում է զանգուածային անկարգութիւնների պատճառով հարեւան Սիրիայից Թուրքիայ փախստականների հոսքը: Ըստ թուրքական Զլմ-ների, փախստականների թիւը հասնում է մի քանի հազարի: Սիրիայի սահմանի մօտ գտնուող Հաթայ գաւառում սիրիացի փախստականների համար ստեղծուել է ժամանակաւոր վրանային ճամբար, բոլորին տրամադրւում են բժշկական պարագաներ, ջուր, սնունդ: Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գիւլը յայտարարել է, թէ Թուրքիան պատրաստ է Սիրիայում բոլոր հնարաւոր բացասական սցենարների զարգացմանը։ «Մենք ձեռնարկել ենք համապատասխան միջոցառումներ, այդ թւում տարածքներ փախստականների համար»,- ասել է նա: Թուրքական իշխանութիւնները կոչ են արել Սիրիային դադարեցնել ճնշումները բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ եւ թոյլ տալ արտասահմանեան մամուլի ներկայացուցիչների մուտքը երկիր: Անցած շաբաթ Դամասկոս է ուղարկուել թուրքական պատուիրակութիւն Սիրիայի կառավարութեան հետ քաղաքական եւ տնտեսական բարփոխումներ իրականացնելու հարցերի շուրջ քննարկումներ անցկացնելու նպատակով:
  -   Միջազգային