Ընտրական օրէնսգրքի փոփոխություններով բաւականին առաջընթաց կլինի,- հաւաստիացնում է ՀՀԿ-ի ներկայացուցիչը<br />


Ընտրական օրէնսգրքի փոփոխություններով բաւականին առաջընթաց կլինի,- հաւաստիացնում է ՀՀԿ-ի ներկայացուցիչը

  • 20-10-2010 15:44:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Հանրապետական կուսակցութեան կողմից մշակուած եւ կոալիցիոն ուժերի հաւանութիւնը ստացած Ընտրական օրէնսգրքի փոփոխություններով ընտրական գործընթացում եւ դրա նկատմամբ հասարակութեան վստահութեան մթնոլորտի ձեւաւորման հարցում բաւականին առաջընթաց է լինելու: Այս համոզմունքը յայտնեց «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հոկտեմբերի 20-ի հանդիպմանը ՀՀ ԱԺ «ՀՀԿ» խմբակցութեան անդամ Յովհաննէս Սահակեանը: Ըստ նրա, նախագծում հաշուի են առնուել վերջին երկու համապետական ընտրութիւնների ժամանակ միջազգային դիտորդական կազմակերպութիւնների մի շարք առաջարկութիւնները` ուղղուած ընտրական գործընթացի բարելաւմանը: Առաջարկուող փոփոխութիւնների շարքում Հ.Սահակեանը կարեւորեց ընտրական յանձնաժողովների ձեւաւորման կարգի վերաբերեալ դրույթը. եթէ նախկինում յանձնաժողովները ձեւաւորում էին քաղաքական թիմերը, ապա այժմ շեշտը դրւում է ընտրական գործընթացում անձանց մասնագիտական սկզբունքով ներգրաւելու վրայ: Մասնաւորապէս, յանձնաժողովների անդամներից երկուսը պարտադիր պէտք է լինեն իրաւաբաններ: Ընտրական գործընթացում կանանց առաւելագոյնս ներգրաւելու նպատակով յանձնաժողովների անդամներից երկուսը պէտք է լինեն կանայք: Թեկնածուն չպէտք է զբաղուած լինի քաղաքականութեամբ, ունենայ համայնքային ծառայողի որոշակի ստաժ: Փոփոխություններով ընդդիմությանը կկարողանայ 20 տոկոսի չափով ընտրական յանձնաժողովներում համամասնօրէն ղեկավար պաշտօններ զբաղեցնել` յանձնաժողովի նախագահ, տեղակալ եւ քարտուղար: 100 տոկոսով համամասնական ընտրակարգի անցնելու հարցի վերաբերեալ ՀՀԿ ներկայացուցիչը գտնում է, որ Հայաստանի քաղաքական համակարգն այսօր այնքան զարգացած չէ, որպէսզի երկիրն անցնի բացառապէս համամասնական ընտրակարգին: Համամասնական-մեծամասնական այսօր գործող համամասնութիւնը` 90+41, պահպանվելու է նաեւ օրէնսգրքի առաջարկուող փոփոխություններում: Հ.Սահակեանը նշեց նաեւ, որ նախագիծն արդէն ուղարկուել է Վենետիկի յանձնաժողով փորձաքննության, եւ այնտեղ որւեէ էական առարկութիւններ չեն ներկայացրել: ՀՀԿ ներկայացուցիչը չբացառեց, որ նախագծի վերաբերեալ կկազմակերպուեն հանրային քննարկումներ:
  -   Քաղաքական