Սերժ Սարգսեան. «Հայաստանը կարեւորում է Սերբիայի հետ յարաբերութիւնների զարգացումը»<br />


Սերժ Սարգսեան. «Հայաստանը կարեւորում է Սերբիայի հետ յարաբերութիւնների զարգացումը»

  • 19-10-2010 20:46:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը հոկտեմբերի 19-ին ընդունել է Սերբիայի արտաքին գործերի նախարար Վուկ Յերեմիչին, ով Հայաստանում է գտնւում Եւրոպայի Խորհրդի «Ժողովրդավարութեան ապագայի համար» ֆորումին մասնակցելու նպատակով: Ս.Սարգսեանը նշել է, որ Հայաստանը կարեւորում է Սերբիայի հետ յարաբերութիւնների զարգացումը: Նա հոյս է յայտնել, որ երկկողմ ջանքերով հնարաւոր կլինի մօտ ապագայում ձեւաւորել անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտ, ամրապնդել մշակոյթային կապերը, աջակցել գործարար համայնքի ներկայացուցիչներին` միմեանց հետ ակտիւ շփուելու եւ համագործակցութեան հնարաւորութիւններ քննարկելու: Այդ ամէնը, Ս.Սարգսեյանի խօսքերով, կնպաստի նաեւ քաղաքական երկխօսութեան զարգացմանը: «Անցեալ տարի Սերբիայի նախագահ պարոն Բորիս Թադիչի Հայաստան այցելութեան ժամանակ մեր երկկողմ հարցերը քննարկելու լաւ առիթ ունեցանք: Ուրախ եմ, որ հիմա էլ համակարծիք ենք, որ ճիշտ չէ միայն պատմական բարեկամութեամբ ապրելը: Անհրաժեշտ է բարեկամութեան այդ հիմքի վրայ զարգացնել հայ-սերբական յարաբերութիւնները»,- ասել է Ս.Սարգսեանը: Նշելով, որ ոչ բոլորն ունեն յարաբերութիւնների այնպիսի փառավոր անցեալ, ինչպիսին Հայաստանն ու Սերբիան, Վ.Յերեմիչը ասել է, թէ համաձայն է Ս.Սարգսեյանի հետ եւ նոյնքան վստահ է, որ երկու երկրները պարտաւորութիւն ունեն ապագայ կառուցելու, այլ ոչ թէ խոսելու միայն անցեալի մասին:
  -   Քաղաքական