«Հայփոստ»-ը յայտարարել է փոստային նամականիշերի դիզայնի մրցոյթ


«Հայփոստ»-ը յայտարարել է փոստային նամականիշերի դիզայնի մրցոյթ

  • 03-05-2011 17:54:23   | Հայաստան  |  Հայտարարություններ
Հայաստանի հանրապետութեան անկախութեան 20 ամեակի տօնակատարութիւնների շրջանակում «Հայփոստ» Փբը-ն յայտարարում է Փոստային նամականիշերի դիզայնի մրցոյթ` 3,5 միլիոն դրամ մրցանակային ֆոնդով: «Հայաստանի Հանրապետութեան եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Անկախութեան 20-ամեակը» թեմայով մրցոյթին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Կատարման տեխնիկան եւ նիւթի ընտրութիւնն ազատ է, նորամուծութիւնների կիրառումը` խրախուսելի: Յաղթողների համար սահմանուած են. Առաջին մրցանակ - 2 000 000 ՀՀ դրամ, Երկրորդ մրցանակ - 1 000 000 ՀՀ դրամ, Երրորդ մրցանակ - 500 000 ՀՀ դրամ: Յայտերի յանձնման վերջնաժամկէտը մայիսի 31-ն է: Յաւելեալ տեղեկութիւնների համար մասնակցել ցանկացողները կարող են զանգահարել (+37410) 514 768 հեռախօսահամարով կամ այցելել www.haypost.am կայք: Հայփոստ ՓԲԸ մամուլի եւ հասարակայնութեան հետ կապերի բաժին
  -   Հայտարարություններ