Լոյս է ընծայվել Հոգեշնորհ Վահան ծայրագոյն վարդապետ Բաստամեանցի (1842-1881) կանոնագիտական երկերի ժողովածուն


Լոյս է ընծայվել Հոգեշնորհ Վահան ծայրագոյն վարդապետ Բաստամեանցի (1842-1881) կանոնագիտական երկերի ժողովածուն

  • 22-04-2016 13:36:59   | Հայաստան  |  Նոր գրքեր

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը, օրհնութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, լոյս է ընծայել Մայր Աթոռի միաբան Հոգեշնորհ Վահան ծայրագոյն վարդապետ Բաստամեանցի (1842-1881) կանոնագիտական երկերի ժողովածուն:
 
Պ. գ. դ. Ազատ Բոզոյեանի աշխատասիրութեամբ կազմուած գրքում ներկայացուած են «Եկեղեցական իրաւագիտութիւն» դասախօսութիւնների տետրը եւ Վահան Բաստամեանցի կողմից հեղինակուած ու «Փորձ» ամսագրում ժամանակին հրատարակուած «Ամուսնութիւնը ըստ հայոց իրաւաբանութեան» աշխատութիւնը, որոնք հայ իրաւագիտական մտքի պատմութեան սկզբնաւորութեան հիմք են համարւում: 
Բաստամեանցի իրաւագիտական աշխատութիւնների մէջ կարեւոր տեղ է զբաղեցնում «Եկեղեցական իրաւագիտութիւնը», որը հասել է մեզ Մեսրոպ Մաշտոցի անուան Մատենադարանում պահուող եզակի ձեռագրի միջոցով: Երկրորդ աշխատութիւնն ամենայայտնիներից է, քանի որ գործածուել է ամուսնութեան նիւթի հետ առնչուող հայագիտական գրեթէ բոլոր հրատարակուած աշխատութիւններում: 
Արժէքաւոր ժողովածուն տպագրուել է «Սարգիս Գաբրիէլեան» հիմնադրամի մեկենասութեամբ:
 
  -   Նոր գրքեր