Հայոց ցեղասպանութիւնը հումանիտար աղէտ է, որի մասին<br /> մարդկութիւնը պէտք է հիշի<br />


Հայոց ցեղասպանութիւնը հումանիտար աղէտ է, որի մասին
մարդկութիւնը պէտք է հիշի

  • 21-04-2010 17:44:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայոց ցեղասպանութիւնը, ինչպէս եւ ցանկացած ցեղասպանութիւն, առաջին հերթին հումանիտար աղէտ է, որի մասին մարդկութիւնը պէտք է հիշի եւ պատմական նիւթերը հասու դարձնի ապագայ սերունդներին` ցեղասպանությունները յետագայում չկրկնվելու համար: Ապրիլի 21-ին «Նովոստի» մամուլի միջազգային կենտրոնում «Հայոց ցեղասպանութիւն. պատմական յիշողութիւն եւ ժամանակակից իրողություններ» թեմայով Երեւան-Մոսկուա հեռուստակամուրջի ընթացքում այս կարծիքը յայտնեց Կովկասեան հետազօտութիւնների մոսկովեան կենտրոնի փոխտնօրեն Վլադիմիր Զախարովը: Այն, որ Հայոց ցեղասպանութեան փաստը պատմական տեսանկիւնից անհերքելի է, համոզուած էին հեռուստակամուրջի բոլոր մասնակիցները: Ուստի նրանք առաւելապէս անդրադարձան Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանութիւնը մինչեւ այժմ չճանաչելու պատճառներին, հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման հեռանկարներին եւ այս հարցում գերտէրութիւնների դերակատարմանը: Կովկասի ինստիտուտի տնօրէն, հայաստանցի քաղաքագէտ Ալեքսանդր Իսկանդարեանը, մասնաւորապէս, նշեց, որ ցեղասպանութեան փաստի չընդունման պատճառները լոկ քաղաքական են, քանզի անձամբ ինքը Թուրքիայի սահմաններից դուրս չի հանդիպել այդ փաստը հերքող որեւէ մէկի: Ըստ նրա, չճանաչումը մշտապէս պատճառաբանուել է Թուրքիայի հետ ռազմավարական եւ բարեկամական հարաբերութիւններով: Ա.Իսկանդարյանի համոզմամբ, Հայոց ցեղասպանութիւնը, անկասկած, կազմակերպել է թուրքական պետութիւնը, եւ պաշտօնապէս ճանաչուելու դէպքում մեղաւոր կճանաչուի այն իրագործած Օսմանեան կայսրութիւնը, այլ` ոչ թուրք ժողովուրդը: Ըստ նրա, ակնյայտ է նաեւ, որ ժամանակակից թուրքերի համար շատ դժուվար է ընդունել, որ դա իրագործել են իրենց նախնիները: Ա.Իսկանդարեանը նշեց նաեւ, որ վերջին տարիներին Թուրքիայում տեղաշարժ է նկատւում. սկսել են բարձրաձայնել Ցեղասպանութեան մասին, ինչը նախկինում չկար: Հայոց ցեղասպանութեան ինստիտուտ-թանգարանի տնօրէն Հայկ Դեմոյանի կարծիքով, ցեղասպանութեան թեման որոշ դէպքերում շահարկւում է, իսկ Թուրքիան նենգափոխում է պատմական փաստերը եւ փորձում մատաղ սերնդին դաստիարակել իր կողմից կերտած «կվազիպատմության» ոգով: Ըստ նրա, Թուրքիան քաջ գիտակցում է, որ Հայոց ցեղասպանութեան ճանաչումը կհանգեցնի նաեւ փոխհատուցման: Հ.Դեմոյանի խորին համոզմամբ, մեծ դեր է խաղում նաեւ հոգեբանական գործօնը` այն վախը, որ կփլուզվի գաղափարախօսութիւնը, որի վրայ կառուցոուած է պետութիւնը: Ըստ ԱՊՀ-ի ինստիտուտի փոխտօրեն Վլադիմիր Ժարիխինի, չափազանց կարեւոր է, որպէսզի պետութիւնը գտնի պատմական յիշողութեան եւ արդիւնաւէտ լուծումների հաւասարակշռութիւնը: Այդ հարցում, ըստ նրա, Ռուսաստանն ապաւինում է Հայաստանի ղեկավարութեան իմաստնությանը: Նա նշեց նաեւ, որ, ցավոք, Սփիւռքը յաճախ բացարձականացնում է պատմական յիշողութիւնն ի վնաս Հայաստանի աշխարհաքաղաքական հետաքրքրութիւնների: Վերջին պնդմանն ի պատասխան Ա.Իսկանդարեանը նշեց, որ Հայաստանը եւ Սփիւռքը «հաղորդակից անօթներ» են: Բացի այդ, որ 1991թ.-ից ի վեր նորանկախ Հայաստանի բոլոր երեք նախագահները մշտապէս յայտարարել են հայ-թուրքական յարաբերութիւններն առանց նախապայմանների կարգաւորելու պատրաստակամութեան մասին, ինչը Թուրքիայի կողմից անտեսուել է:
  -   Քաղաքական