«Ամեն ինչ երեխաների համարէ մանկական գիդ-ուղեցոյցը գործում է նաեւ էլեկտրօնային տարբերակով


«Ամեն ինչ երեխաների համարէ մանկական գիդ-ուղեցոյցը գործում է նաեւ էլեկտրօնային տարբերակով

  • 01-06-2016 10:32:22   | Հայաստան  |  Նոր գրքեր



Իւրաքանչիւր ծնողի ամենամեծ ցանկութիւնն է տեսնել իր երեխային առողջ եւ ուրախ, հնարաւորինս շուտ յայտանբերել նրա մէջ հասունացող տաղանդը եւ լաւ մասնագէտների օգնութեամբ սկսել այն զարգացնել: «նոյեան Տապանե-ի նոր նախագիծը` «ամեն ինչ երեխաների համարէ մանկական գիդ-ուղեցոյցը  կոչուած է օգնելու ծնողներին ճիշտ կողմնորոշուելու այն հարցում, թէ ինչպե՞ս գտնել հէնց այն կազմակերպութիւնը, այն մասնագէտին կամ այն միջավայրը, որը լաւագոյնը կը լինի փոքրիկի համար: Արդէն լոյս է  տեսել այս մանկական պատկերազարդ գիդ-ուղեցոյց - դեղին էջերի առաջին թողարկումը: 
 
Յունիսի 1-ից Երեխաների պաշտպանութեան միջազգային օրը` գործում է նաեւ մանակական գիդ-ուղեցոյց-դեղին էջերի  կայքը` www.kids.nt.am:
Երեւանում առաջին մանկական տեղեկատուական այս պորտալն ուղղուած է ծնողներին, մանկավարժներին եւ բոլոր նրանց, ովքեր զբաղւում են երեխաների դաստիարակութեամբ, կրթութեամբ եւ մանուկների հետ կապուած բազմաթիւ այլ հարցերով: Գիդ-ուղեցոյցի օգնութեամբ կարելի է գտնել «ուր տանել երեխայինէ հիմնական հարցի պատասխանը, քանի որ մէկ ձեռնարկի միջոցով հնարաւոր է տեղեկանալ բոլոր խմբակների` նկարչութեան, պարի, տարբեր սպորտաձեւերի, մանկական տօների, ազատ ժամանցի եւ հանգստի այլ ձեւերի կազմակերպմամբ զբաղուող հաստատութիւնների մասին: 
 
Այս հետաքրքիր ձեռնարկի հեղինակը եւ գլխաւոր խմբագիրը  «նոյեան Տապանէ լրատուականի գլխաւոր խմբագիր Գայանէ Առաքելեանն է:  
 
  -   Նոր գրքեր