«Ամեն ինչ երեխաների համարէ մանկական գիդ-ուղեցոյցը գործում է նաեւ էլեկտրօնային տարբերակով
01-06-2016 10:32:22 | Հայաստան | Նոր գրքեր
Իւրաքանչիւր ծնողի ամենամեծ ցանկութիւնն է տեսնել իր երեխային առողջ եւ ուրախ, հնարաւորինս շուտ յայտանբերել նրա մէջ հասունացող տաղանդը եւ լաւ մասնագէտների օգնութեամբ սկսել այն զարգացնել: «նոյեան Տապանե-ի նոր նախագիծը` «ամեն ինչ երեխաների համարէ մանկական գիդ-ուղեցոյցը կոչուած է օգնելու ծնողներին ճիշտ կողմնորոշուելու այն հարցում, թէ ինչպե՞ս գտնել հէնց այն կազմակերպութիւնը, այն մասնագէտին կամ այն միջավայրը, որը լաւագոյնը կը լինի փոքրիկի համար: Արդէն լոյս է տեսել այս մանկական պատկերազարդ գիդ-ուղեցոյց - դեղին էջերի առաջին թողարկումը:
Յունիսի 1-ից Երեխաների պաշտպանութեան միջազգային օրը` գործում է նաեւ մանակական գիդ-ուղեցոյց-դեղին էջերի կայքը` www.kids.nt.am:
Երեւանում առաջին մանկական տեղեկատուական այս պորտալն ուղղուած է ծնողներին, մանկավարժներին եւ բոլոր նրանց, ովքեր զբաղւում են երեխաների դաստիարակութեամբ, կրթութեամբ եւ մանուկների հետ կապուած բազմաթիւ այլ հարցերով: Գիդ-ուղեցոյցի օգնութեամբ կարելի է գտնել «ուր տանել երեխայինէ հիմնական հարցի պատասխանը, քանի որ մէկ ձեռնարկի միջոցով հնարաւոր է տեղեկանալ բոլոր խմբակների` նկարչութեան, պարի, տարբեր սպորտաձեւերի, մանկական տօների, ազատ ժամանցի եւ հանգստի այլ ձեւերի կազմակերպմամբ զբաղուող հաստատութիւնների մասին:
Այս հետաքրքիր ձեռնարկի հեղինակը եւ գլխաւոր խմբագիրը «նոյեան Տապանէ լրատուականի գլխաւոր խմբագիր Գայանէ Առաքելեանն է: