Մայր Աթոռ Ս. Էջմիածնում հերթական դրամական օժանդակութիւնը ցուցաբերեց 100 սիրիահայ ընտանիքների


Մայր Աթոռ Ս. Էջմիածնում հերթական դրամական օժանդակութիւնը ցուցաբերեց 100 սիրիահայ ընտանիքների

  • 20-06-2016 19:40:40   |   |  Բարեգործութիւն

Յունիսի 20-ին` փախստականների միջազգային օրուայ առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեամբ, Մայր Աթոռի Սոցիալական ծառայութիւնների գրասենեակը դրամական օժանդակութիւն ցուցաբերեց 100 կարիքաւոր սիրիահայ ընտանիքների:
 
«ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպութեան հետ համատեղ կազմակերպուած միջոցառումը սկսուեց միասնական աղօթքով: Ապա օրուայ առիթով ներկաներին խօսքով դիմեց Մայր Աթոռի Սոցիալական ծառայութիւնների գրասենեակի տնօրէն Արժանապատիւ Տ. Մարկոս քահանայ Մանգասարեանը` անդրադառնալով Հայրենիքում ապաստանած սիրիահայերի խնդիրներին: Նա նշեց, որ սիրահայերի կարիքներն ու յուզող հարցերը մշտապէս Հայ Եկեղեցու եւ անձնապէս Վեհափառ Հայրապետի ուշադրութեան եւ հոգածութեան ներքոյ են:
Միջոցառմանը ներկայ էր նաեւ Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Իսահակ վարդապետ Պողոսեանը: Վերջինս իր օրհնութիւնը բերեց ներկայ հայորդիներին` իր հերթին կարեւորելով սոցիալական գրասենեակի առաքելութիւնը մեր ժողովրդի կեանքում:
 
  -   Բարեգործութիւն