Ղրղզստանում ստեղծուել է Ժողովրդական վստահութեան<br /> կառավարութիւն<br />


Ղրղզստանում ստեղծուել է Ժողովրդական վստահութեան
կառավարութիւն

  • 08-04-2010 15:00:00   |   |  Քաղաքական
ԲԻՇՔԷԿ, 8 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ղրղզստանի խորհրդարանը լուծարուել է: Բոլոր օրէնսդիր գործառոյթները, նախագահի եւ կառավարութեան լիազորութիւնները իրականացնելու է ժամանակաւոր կառավարութիւնը, որը կգործի իշխանութեան յանձնման դեկրետի համաձայն` 6 ամիս ժամկէտով. ըստ ռուսաստանեան լրատվամիջոցների` յայտարարել է Ղրղզստանի ժամանակաւոր կառավարութեան ղեկավար Ռոզա Օթունբաեւան: Ըստ նրա, այդ ընթացքում փոփոխութիւններ կարուեն Սահմանադրութեան մէջ, ընտրական օրէնսգրքում, կուսակցութիւնների մասին եւ երթեր ու հանրահաւաքներ անցկացնելու մասին օրէնքում: Օթունբաեւան նաեւ յայտարարել է, որ կիջեցուեն էլեկտրաէներգիայի սակագները, ինչը հանրահաւաքների ընթացքում հնչած հիմնական պահանջներից էր, կլուծուի երկրի ռազմավարական օբյեկտները վաճառելու հարցը: Յիշեցնենք, որ ապրիլի 7-ին ժողովրդական հուզումներ են տեղի ունեցել Ղրղզստանի ողջ տարածքում: Իշխանութիւնների հետ բախումների արդիւնքում զոհուել է մօտ 100 մարդ: Ղրղզստանի նախագահ Կուրմանբեկ Բակիեւը լքել է երկրի մայրաքաղաքը, կառավարութիւնը հրաժարական է տուել: Բիշքէկում ձեւաւորուել է Ժողովրդական վստահութեան կառավարութիւն, որը գլխաւորում է Ղրղզստանի նախկին արտգործնախարար Ռոզա Օթունբաեւան:
  -   Քաղաքական