Սերբիայի խորհրդարանը ներողութիւն է խնդրում Սրեբրենիցայի<br /> դէպքերի համար, սակայն դրանք ցեղասպանութիւն չի որակում<br />


Սերբիայի խորհրդարանը ներողութիւն է խնդրում Սրեբրենիցայի
դէպքերի համար, սակայն դրանք ցեղասպանութիւն չի որակում

  • 31-03-2010 18:00:00   |   |  Քաղաքական
ԲԵԼԳՐԱԴ, 31 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Սերբիայի խորհրդարանը բանաձեւ է ընդունել, որով դատապարտելով 1995 թուականի յուլիսին բոսնիական Սրեբրինիցա քաղաքում սերբերի կողմից մօտ 8 հազար մահմեդական տղամարդկանց կոտորածը` ներողութիւն է խնդրել զոհերի ընտանիքներից, քանի որ, ինչպէս ասուած է բանաձեւում, «ամէն ինչ չէր արուած կոտորածը կանխելու համար»: Միաժամանակ, սերբական խորհրդարանը հրաժարուել է այդ իրադարձութիւնները ցեղասպանութիւն որակել:
  -   Քաղաքական