Լոյս է ընծայւել Լեւոն Մելիքսէթ-Բեկի` վրացերէնից թարգմանուած «Վարդապետք Հայոց հիւսիսային կողմանց» եւ նրանց ինքնութիւնը» աշխատութիւնը


Լոյս է ընծայւել Լեւոն Մելիքսէթ-Բեկի` վրացերէնից թարգմանուած «Վարդապետք Հայոց հիւսիսային կողմանց» եւ նրանց ինքնութիւնը» աշխատութիւնը

  • 09-08-2016 11:16:10   |   |  Նոր գրքեր

 
 
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լոյս է ընծայել 20-րդ դարի երեւելի կովկասագէտ Լեւոն Մելիքսէթ-Բեկի` վրացերէնից թարգմանուած (թարգմանիչ` Հրաչ Բայրամեան)  «Վարդապետք Հայոց հիւսիսային կողմանց» եւ նրանց ինքնութիւնը» աշխատութիւնը: 
Անուանի կովկասագէտի այս երկը 1928 թուականին վրացերէնով լոյս է տեսել Թիֆլիսում: Հեղինակը հետազօտել է 11-13-րդ դարերի հայ-վրացական գիտական, գրական եւ պատմամշակութային յարաբերութիւնները: Ընդհանուր առմամբ անդրադարձ է կատարել նաեւ վերոնշեալ դարերում գիտական ասպարէզ իջած հայ վարդապետների գործունէութեանը:
Հետազօտութիւնն անհասանելի էր վրաց լեզուն չիմացող հայագէտներին, մինչդեռ նրա թարգմանութիւնն ու հրատարակութիւնը թոյլ կը տան արժեւորելու հայ-վրացական պատմագրական նուաճումներից մէկը:
Գիրքը հրատարակուել է մեկենասութեամբ «Սարգիս Գաբրիէլեան» հիմնադրամի:
 
  -   Նոր գրքեր