<br /> Ֆրանսախօս քաղաքապետերի միջազգային կազմակերպութեան 31-րդ Գլխաւոր ասամբլէան կ'անցկացուի Երեւանում<br /> <br />



Ֆրանսախօս քաղաքապետերի միջազգային կազմակերպութեան 31-րդ Գլխաւոր ասամբլէան կ'անցկացուի Երեւանում

  • 02-05-2011 18:18:45   | Հայաստան  |  Հասարակութիւն
Հոկտեմբերին Երեւանում կայանալիք Ֆրանսախօս քաղաքապետերի միջազգային կազմակերպութեան 31-րդ Գլխաւոր ասամբլէայի նախապատրաստական եւ կազմակերպչական աշխատանքների հետ կապուած հարցեր են քննարկուել Երեւանի քաղաքապետ Կարէն Կարապետեանի եւ Ֆրանսախօս քաղաքապետերի միջազգային կազմակերպութեան մշտական քարտուղար Պիեռ Բայէի մայիսի 2-ի հանդիպման ժամանակ: Երեւանը Ֆրանսախօս քաղաքապետերի միջազգային կազմակերպութեան անդամ է 1998թ.-ից: Կողմերը համոզմունք են յայտնել, որ Գլխաւոր ասամբլէայի անցկացումը Երեւանի եւ ֆրանսիական քաղաքների միջեւ գործնական նոր յարաբերութիւնների հաստատման հիմք կը հանդիսանայ: Կարէն Կարապետեանը կարեւորել է Ֆրանսախօս քաղաքապետերի միջազգային կազմակերպութեան հետ բազմակողմանի ծրագրերի իրականացումը կրթութեան ու մշակոյթի ոլորտներում եւ յոյս յայտնել, որ համագործակցութիւնը զարգացման հեռանկարներ ունի: Մինչ Երեւանի քաղաքապետի հետ հանդիպումը, Պիեռ Բայեն այցելել էր Երեւանի թիւ 48 եւ 78 դպրոցնէր ծանօթանալու կազմակերպութեան միջոցներով լինգաֆոնային դասարանների ձեւաւորման աշխատանքների ընթացքին: Ծրագրի յաջորդ փուլում կազմակերպութեան ֆինանսաւորմամբ նախատեսւում է նաեւ հեռակայ ուսուցման համաժամանակեայ դասընթացնէր անցկացնել ֆրանսերէն երկլեզուեայ դասարաններ ունեցող այս դպրոցների միջեւ:
  -   Հասարակութիւն