Սերգեյ Մինասեան. Պատերազմի վերսկսումը ներկայումս ոչ իրատեսական է


Սերգեյ Մինասեան. Պատերազմի վերսկսումը ներկայումս ոչ իրատեսական է

  • 02-05-2011 17:24:29   | Հայաստան  |  Քաղաքական
Ադրբեջանին զսպելու որեւէ մեխանիզմ չկա, եւ լարուած իրավիճակը շփման գծում շարունակուելու է այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը չի հասկացել, որ իր սպառնալիքները ոչ մի արժէք չունեն եւ ոչ ոք զիջումների չի պատրաստւում: Այս մասին մայիսի 2-ի ասուլիսում նշել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրէն, քաղաքագէտ Սերգեյ Մինասեանը։ Ռազմական հոգեբան Դաւիթ Ջամալեանը գտնում է, որ «միայն ադեկուատ պատասխանն է, որ պէտք է սանձի ադրբեջանցիներին. դա է միակ զսպող մեխանիզմը, որը թոյլ է տալիս սանձել ագրեսիւ թշնամուն»: Նրախօսքերով, հայկական կողմի պատասխանը ադրբեջանական սադրանքներին չի ուշանում ու միշտ այդպէս է լինելու։ Ս.Մինասեանի դիտարկմամբ, հայկական հասարակութեան արձագանքները շփման գծում տեղի ունեցող միջադէպերին աւելի լուրջ եւ նեարդային են: «Ադրբեջանի ներսում երեւի թէ աւելի հանգիստ են այս իրադարձութիւններին վերաբերւում, քանի որ հասկանում եմ, որ պատերազմի վերսկսման սպառնալիքն աւելի շատ շանտաժ է, քան ռէալ գործողութիւն»,- նշել է քաղաքագէտը, յաւելելով, որ պատերազմի վերսկսումը ներկայումս ոչ իրատեսական է, եւ Ադրբեջանի ղեկավարութեան համար այն ինքնասպանութեանը հաւասարազօր քայլ է:
  -   Քաղաքական