Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելել է Ճապոնիայ-Հայաստան խորհրդարանական բարեկամութեան լիգայի պատուիրակութիւնը


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելել է Ճապոնիայ-Հայաստան խորհրդարանական բարեկամութեան լիգայի պատուիրակութիւնը

  • 02-09-2016 17:23:55   |   |  Մամլո հաղորդագրություն

Սեպտեմբերի 2-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելեց Ճապոնիայ-Հայաստան խորհրդարանական բարեկամութեան լիգայի նախագահ Սէիշիրոյ Էտոյի գլխաւորած պատուիրակութիւնը` երկու երկրների դեսպանների ուղեկցութեամբ:
 
Հիւրերին Մայր Աթոռում ընդունեց Արտաքին յարաբերութիւնների եւ արարողակարգի բաժնի տնօրէն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Յովհաննիսեանը` փոխանցելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջոյններն ու օրհնութիւնը: 
Բարձր գնահատելով Ճապոնիայի հետ Հայաստանի եւ հայ ժողովրդի սերտ յարաբերութիւնները` Նաթան Սրբազանն իր ուրախութիւնը յայտնեց, որ Ճապոնիայի խորհրդարանում էլ կայ մի խումբ, որի անդամներն իրենց Հայաստանի բարեկամներ են նկատում: «Մենք շատ ենք կարեւորում նման այցելութիւնները, որոնք հնարաւորութիւն են տալիս մեր բարեկամներին` տեսնելու իրական Հայաստանը: Այսօր մենք, որպէս երիտասարդ պետութեան, բայց հազարամեակների պատմութիւն ունեցող երկրի քաղաքացիներ, իրապէս ցանկանում ենք մեր մասին ճշմարտութիւնը պատմել աշխարհին», - ասաց Սրբազանը`այս համատեքստում կարեւորելով նաեւ Հայ Առաքելական Եկեղեցու դերակատարութիւնը:
Մայր Աթոռի Արտաքին յարաբերութիւնների բաժնի տնօրէնը պատուիրակութեան անդամներին շնորհակալութիւն յայտնեց Հայաստանի հանդէպ անկախութեան տարիներին Ճապոնիայի բարեկամական վերաբերմունքի եւ զօրակցութեան համար:
Ճապոնիայ-Հայաստան խորհրդարանական բարեկամութեան լիգայի նախագահը, ակնածանք արտայայտելով հայ ազգի հոգեւոր եւ մշակութային արժէքների նկատմամբ, շնորհակալութիւն յայտնեց 2011 թուականին Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժից յետոյ, ի յիշատակ աղէտի զոհ դարձած ճապոնացիների` Հայ Եկեղեցու կողմից կազմակերպուած արարողութեան համար:
Բարձր գնահատելով Ճապոնիայ-Հայաստան գործակցային եւ բարեկամական կապերը` պրն. Սէիշիրոյ Էտօն յոյս յայտնեց, որ ջանքերի մէկտեղումով այսուհետեւ էլ աւելի կ'ամրապնդուեն երկու երկրների 
 
  -   Մամլո հաղորդագրություն