Ամենայն Հայոց Կաթողիկոսն Արցախում այցելեց առաջնագիծ


Ամենայն Հայոց Կաթողիկոսն Արցախում այցելեց առաջնագիծ

  • 08-09-2016 17:56:54   |   |  Մամլո հաղորդագրություն

Սեպտեմբերի 8-ի առաւօտեան Արցախում Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն  Հայոց Կաթողիկոսը, ուղեկցութեամբ ՊԲ հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ գեներալ-մայոր Վարդան Բալայեանի, այցելեց մարտական դիրքեր` հայրապետական իր օրհնութիւնը բերելով առաջնագծում իրենց ծառայութիւնն իրականացնող ՊԲ հրամանատարներին եւ զինուորներին:  Նորին Սրբութեանն ուղեկցում էին նաեւ Գերագոյն հոգեւոր խորհրդի անդամները:
 
 «Մեր օրհնութիւնը, գնահատանքն ու շնորհակալութիւնը ձեզ` նուիրեալ ձեր ծառայութեան համար, որ իրականացնում էք` անվտանգ պահելով մեր սահմանները եւ պահպանելով անդորրը Արցախի, նաեւ Հայաստանի մեր ժողովրդի», - իր խօսքում նշեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: 
Ապահով ծառայութիւն ցանկանալով զինուորներին` Վեհափառ Հայրապետը մաղթեց երիտասարդներին յաղթական վերադարձ իրենց օջախները: 
Նորին Սրբութիւնը նաեւ շրջեց դիրքերում, ծանօթացաւ պայմաններին: Հայոց Հայրապետը զինուորներին խաչեր նուիրեց, ինչպէս նաեւ սրբապատկերով խաչ` զինուորների ուժերով կառուցուած մատուռի համար:
 
  -   Մամլո հաղորդագրություն