Թէ՛ վարչախումբը եւ թէ՛ Հայ ազգային կոնգրէսը մայիս ամսին ,ոտքերիէ վրայ ամուր կանգնելու խնդիր են լուծելու


Թէ՛ վարչախումբը եւ թէ՛ Հայ ազգային կոնգրէսը մայիս ամսին ,ոտքերիէ վրայ ամուր կանգնելու խնդիր են լուծելու

  • 02-05-2011 14:39:38   | Հայաստան  |  Յօդուածներ
Վերջին երկու ամիսներին ընդդիմութիւն-վարչախումբ երկխօսութեան փաստով սկիզբ առած հասարակական անորոշութիւնն ապրիլի 28-ին Հայ ազգային կոնգրէսի կազմակերպած հանրահաւաքից յետոյ առաւել խորացման նշաններ է ցոյց տալիս: Մի կողմից ընդդիմութեան երեք պահանջները ոչ լիարժէք կատարելու պատճառով Կոնգրէսի յայտարարած ջրբաժանի օրուայ տեղափոխումը մայիսի 31, իսկ միւս կողմից նշուած պահանջներից վերջինը լիարժէք կատարելու` վարչախմբի պատրաստակամութիւնը Հակ-ի եւ վարչախմբի համար կարող են դառնալ ներհամակարգային տեւական ցնցումների շարժառիթ: Նման զարգացումների համար պարարտ հող են դարձել երկխօսութեան առարկայի շուրջ հանրային ու կլանային տարընկալումները, որոնք էլ յարուցում են անվստահութեան մթնոլորտ երկու ճամբարներում: Հակ-ի համար խնդրահարոյց են յատկապէս հանրային այն դժգոհութիւնները, որոնք սկիզբ են առել ոչ միայն վարչախմբի հետ երկխօսութեան առարկայի տարընկալումների, այլ նաեւ նրա տապալմանն ուղղուած արմատական քայլերի բացակայութեան պատճառով: Իսկ վարչախմբի համար խնդրահարոյց են Հակ-ի հետ պայմանաւորուածութիւններ ձեռք բերելու պատճառով կոալիցիոն գործընկերների եւ վարչական մարմինների ահագնացող այն դժգոհութիւնները, որոնք նշուած շրջանակները դիտարկում են որպէս սեփական քաղաքական ու վարչական կշռին լուրջ մարտահրաւէր: Այս զարգացումների համատեքստում, սակայն, հանրութեան ներսում անորոշութեան խորացման համար առաւել կարեւոր խթան են դարձել հերթական կամ արտահերթ ընտրութիւնների մասին Հակ-ի եւ Հհկ-ի պաշտօնական հակադիր մեկնաբանութիւնները, որոնք հնչեցին վերջին օրերին: Ապրիլի 28-ին ելոյթ ունենալով Ազատութեան հրապարակում, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տէր-պետրոսեանը յարկ համարեց կրկին յիշեցնել, որ մարտի 1-ի հանրահաւաքում ընդունուած բոլոր պահանջները մնում են ուժի մէջ, իսկ դրանցից առանձնացուած երեք յայտնի կէտերը վերաբերում են միայն Հակ-ի ընդարձակ ծրագրի իրականացման առաջին փուլին: Ըստ Տէր-պետրոսեանի` ,այդ առանձնացումն ամենեւին չի նշանակում, որ Հայ ազգային կոնգրէսը հրաժարուել է մնացեալ տասներկու պահանջներից, ինչպիսի կասկած փորձում են սերմանել ոմանքէ: Քննարկուող խնդրի տեսանկիւնից կարեւոր է մարտի 1-ին ընդունուած պահանջներից վերջինը: Այն մասնաւորապէս արձանագրում է, որ միւս պահանջների կամ նրանց զգալի մասի կատարման պարագայում հանրահաւաքը լիազօրում է Հակ-ին` գործնական երկխօսութիւն սկսել իշխանութիւնների հետ` օրակարգում ունենալով առաջիկայ ամիսներին արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրութիւններ անցկացնելու միակ հարցը: Լ.Տէր-պետրոսեանից զատ` նախորդ օրերին արտահերթ ընտրութիւններից չհրաժարուելու եւ այն օրակարգային հարց դիտարկելու խօսքով հանդէս են եկել Կոնգրէսի այլ ներկայացուցիչներ եւս: Մասնաւորապէս նոյն պահանջն էր ընկած ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբեանի` Ազատութեան հրապարակում ապրիլի 28-ի ելոյթի հիմքում: Նոյն դիրքորոշումն արտայայտուած էր նաեւ ապրիլի 29-ին ԵՄ յանձնակատար Շտեֆան Ֆիւլէի հետ Տէր-պետրոսեանի հանդիպման առիթով Կոնգրէսի մամուլի ծառայութեան հրապարակած հաղորդագրութեան մէջ, որտեղ քննարկուածների թւում նշւում է նաեւ արտահերթ ընտրութիւնների անցկացման խնդիրը: Ի տարբերութիւն ընդդիմութեան յայտարարութիւնների, վարչախումբը ընտրութիւնների խնդիրը դիտարկում է բոլորովին հակադիր դիրքերից: Ապրիլի 28-ին ,ազատութիւնէ ռադիօկայանի հետ զրոյցում ՀՀԿ ներկայացուցիչ, Ազգային ժողովի փոխնախագահ Սամուէլ Նիկոյեանը յարկ համարեց նշել. ,երկխօսութիւն արտահերթ ընտրութիւնների մասին` դա երկխօսութիւն չէ արդէն, դա դառնում է այն շրջանը, որը երեք տարի անցել ենք: Դա երկխօսութիւն չէ, դա կապիտուլեացիայի առաջարկ է: Կարծում եմ, որ ընդդիմութիւնը ձեռնպահ կը մնայ նման առաջարկներից, որովհետեւ միանշանակ դա չի մտնում իշխանութեան, այսպէս ասած, ձեռնարկելիք քայլերի մէջէ: Յաջորդ օրը` ապրիլի 29-ին, նոյն ռադիօկայանի հետ զրոյցում ՀՀԿ խօսնակ Էդուարդ Շարմազանովը արտահերթ ընտրութիւնների խնդրի կապակցութեամբ ընդգծեց. ,հայաստանում այսօր արտահերթ ընտրութիւնների անցկացման որեւէ նախադրեալ, որեւէ պատճառ ես չեմ տեսնում, մանաւանդ որ, այսօր արդէն ծայրահեղական տրամադրութիւններն անցնում են երկրորդ պլան եւ, մանաւանդ որ, մէկ տարուց յետոյ լինելու են խորհրդարանական ընտրութիւններ: Ես կարծում եմ, որ տրամաբանական չէ: Նաեւ մեր գործընկերներն են գիտակցում, որ դժուար թէ լինեն արտահերթ ընտրութիւններէ: Կարելի է արձանագրել, որ արտահերթ նախագահական, թէ հերթական խորհրդարանական ընտրութիւններ անցկացնելու հարցում կողմերի հակադիր դիրքորոշումներն արդէն այսօր տուեալ խնդիրը բերում են վարչախումբ-ընդդիմութիւն երկխօսութեան տիրոյթ` հետեւում թողնելով ընդդիմութեան առաջադրած ծրագրի առաջին փուլի վերջին` քաղբանտարկեալների ազատ արձակման պահանջը: Այդ պահանջի հետ մէկտեղ ետին պլան են մղւում նաեւ մարտի 1-ին ընդդիմութեան առաջ քաշած միւս բոլոր այն պահանջները, որոնք ընդգրկուած չէին առաջին փուլում լուծուելիք խնդիրների շրջանակում, սակայն որոնք յաւակնում էին դառնալ ընդդիմութեան ծրագրի երկրորդ փուլում առաջադրուելիք օրակարգը: Ընտրութիւնների հարցում վարչախմբի եւ ընդդիմութեան միջեւ դիրքորոշումների արմատական տարբերութիւնը խոստանում է տեւական ժամանակ անլուծելի հիմնական քաղաքական խնդիրը դառնալ` տարակուսանքի մէջ պահելով հասարակութեան զգալի հատուածին: Ասուածը հիմք է տալիս ենթադրել, որ հայաստանեան ներքաղաքական զարգացումները մտնում են այնպիսի մի փուլ, որտեղ կողմերից իւրաքանչիւրը լուծելու է ընտրութիւնների հարցում սեփական միանշանակ դիրքորոշման անխախտութիւնն իր հանրային զանգուածին ապացուցելու կամ գոհացնելու խնդիրը: Այլապէս ,պաշտօնականացրածէ դիրքորոշումից կողմերից իւրաքանչիւրի շեղումը, ինչպէս նկատել է ԱԺ փոխնախագահը, կը նշանակի կապիտուլեացիայ եւ հանրային, իսկ վարչախմբի դէպքում` վարչաքրէական ռեսուրսի փոշիացում: Քանի որ կողմերը գիտակցում են նման զարգացումների դէպքում վերահաս կապիտուլեացիայի անխուսափելիութիւնը, ուրեմն միակ ճանապարհը դառնում է ընտրութիւնների հարցում սեփական դիրքորոշման անխախտութեան մասին երկուստէք հաւաստիացումների անընդհատ վկայակոչումը: Սակայն այդ դէպքում խնդրի վերջնական լուծման անորոշութիւնն է արդէն դառնում ներքաղաքական դաշտի վրայ ազդող հիմնական գործօն` ի վերջոյ բերելով անվստահութեան: Ուստի կողմերից իւրաքանչիւրի համար կարեւոր է դառնում սեփական քաղաքական գծի անշեղութեան ներկայացումն այնպէս, որ այն առաւել յաջող չէզոքացնի սեփական ,հանրութեանէ մէջ տեղ գտնող անվստահութիւնը եւ չդառնայ համակարգի փլուզման պատճառ: Նշուածը հիմք է տալիս եզրակացնելու, որ անորոշութիւնից դէպի անվստահութիւն, որից էլ` դիրքերի սասանութիւն, շղթայում թէ՛ վարչախումբը եւ թէ՛ Հայ ազգային կոնգրէսը մայիս ամսին ,ոտքերիէ վրայ ամուր կանգնելու խնդիր են լուծելու: Կախուած նրանից, թէ այս նոր փուլում կողմերից ով կը կարողանայ առաւել յաջող չէզոքացնել իր զանգուածների շրջանում թափանիւի էֆեկտով ահագնացող անվստահութիւնը` նրան էլ կտրուի յաղթանակների ամսին դեփնեպսակ կրելու իրաւունքը: Այլապէս իւրաքանչիւր կողմին աջակից հանրային զանգուածի պրկուած նեարդերը խոստանում են ինքնահոսի մատնուել եւ կործանել իւրաքանչիւրին: Սարօ Սարոյեան Ռազմավարական եւ ազգային հետազօտութիւնների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) փորձագէտ
  -   Յօդուածներ