Հրաժեշտի հանդիպում Քէնթրբերիի Արքեպիսկոպոսի պատուիրակի հետ


Հրաժեշտի հանդիպում Քէնթրբերիի Արքեպիսկոպոսի պատուիրակի հետ

  • 26-09-2016 15:03:36   |   |  Մամլո հաղորդագրություն

Սեպտեմբերի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանում Քէնթրբերիի Արքեպիսկոպոսի պատուիրակ եւ անգլիկան համայնքի հոգեւոր սպասաւոր Հայր Ջոն Բարքրին:
 
Հայոց Հայրապետն իր օրհնութիւնը բերեց Հայաստանում ծառայութիւնն աւարտող Հայր Ջոն Բարքրին` գոհանակութիւն յայտնելով նրա պատասխանատու հոգեւոր սպասաւորութեան եւ Հայոց Եկեղեցու նկատմամբ ազնիւ ու ջերմ վերաբերմունքի համար:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը յաջողութիւն եւ Աստծու զօրակցութիւնը մաղթեց անգլիկան հոգեւորականին իր յետագայ ծառայութեան մէջ: 
Քէնթրբերիի Արքեպիսկոպոսի պատուիրակն իր հերթին խորին շնորհակալութիւն յայտնեց Նորին Սրբութեանը` Հայաստանում իր ծառայութեան տարիներին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից ցուցաբերուած մշտական աջակցութեան համար:
Հանդիպմանը ներկայ էին Մայր Աթոռի Արտաքին յարաբերութիւնների եւ արարողակարգի բաժնի տնօրէն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Յովհաննիսեանը եւ Մայր Աթոռի Միջեկեղեցական յարաբերութիւնների բաժնի տնօրէն Հոգեշնորհ Տ. Շահէ ծայրագոյն վարդապետ Անանեանը:
 
 
  -   Մամլո հաղորդագրություն