Լուսանկարչական աշխատանքների մրցոյթ` նուիրուած ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ 20-ամեակին<br /> <br />


Լուսանկարչական աշխատանքների մրցոյթ` նուիրուած ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ 20-ամեակին

  • 02-05-2011 13:33:28   | Հայաստան  |  Հայտարարություններ
Երեւանի քաղաքապետարանի Աւ.Իսահակեանի անուան Կգ-ը եւ «Լոռուայ ձոր» հայրենակցական միութիւնը յայտարարում են «Իմ Հայաստան» խորագրով լուսանկարչական աշխատանքների մրցոյթ` նուիրուած ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ 20-ամեակին: Մրցոյթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետութեան 15-30 տարեկան քաղաքացիներ: Մրցոյթին մասնակցելու համար պէտք է ներկայացնել 5 լուսանկար` 35x25 չափսի, շրջանակներով։ Լուսանկարները պէտք է ներկայացնել առանց ստորագրութեան, կից /փակ ծրարով/ ներկայացնել հեղինակի անունը, ազգանունը, հայրանունը, հասցէն, հեռախօսը, անձնագրի պատճէն: Աշխատանքներն ընդունւում են Աւ.Իսահակեանի անուան կենտրոնական գրադարանի Հասարակական կապերի ու միջոցառումների բաժնում` մինչեւ 2011թ.-ի սեպտեմբերի 1-ը: Մրցոյթն ամփոփուելու է 2011թ.սեպտեմբերին Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 20-ամեակի տօնակատարութեանը նուիրուած միջոցառումների շրջանակներում: Աշխատանքները գնահատելու է մասնագիտական յանձնախումբը: Յաղթողների համար սահմանւում են 1-ին, 2-րդ, 3-րդ կարգի դիպլոմներ եւ նուէրներ:
  -   Հայտարարություններ