Կարգալոյծ են հռչակուել Տ. Վռամ աբեղայ Ղազարեանը եւ Տ. Նիկողոս քահանայ Յովհաննիսեանը


Կարգալոյծ են հռչակուել Տ. Վռամ աբեղայ Ղազարեանը եւ Տ. Նիկողոս քահանայ Յովհաննիսեանը

  • 03-10-2016 17:58:24   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինութեամբ կարգալոյծ են հռչակուել Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Տ. Վռամ աբեղայ Ղազարեանը (Մեծ Բրիտանիայի հայոց թեմ) եւ Տ. Նիկողոս քահանայ Յովհաննիսեանը (Արարատեան Հայրապետական թեմ):
 
Վռամ աբեղայի տնօրինութեան համար հիմք է հանդիսացել իր դիմումը, իսկ Նիկողոս քահանայի պարագային` Մայր Աթոռի Կարգապահական յանձնախմբի եզրակացութիւնը վերջինիս փաստացի ամուսնալուծութեան եւ հոգեւորականին անյարիր պահուածքի վերաբերեալ:
Կարգալոյծ եկեղեցականներն այսուհետ դասուելու են աշխարհականների շարքը եւ կը կոչուեն իրենց աւազանի անուններով` Աւետիք Ղազարեան եւ Աւետիք Յովհաննիսեան: 
 
  -   Մամլո հաղորդագրություն