Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Յունաստանի նորանշանակ դեսպանին


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Յունաստանի նորանշանակ դեսպանին

  • 10-10-2016 15:18:09   |   |  Մամլո հաղորդագրություն

Հոկտեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետութիւնում Յունաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Նաֆսիկայ Նենսի Էւայ Վրայլային:
Նորին Սրբութիւնը, նշանակման առիթով շնորհաւորելով դեսպանին, արդիւնաւոր առաքելութիւն ցանկացաւ նրան:
 
Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը կարեւորեց երկու երկրների միջեւ առկայ բարեկամական յարաբերութիւնները, որոնք ամուր հիմք են ծառայում առկայ համագործակցութեան առաւել զարգացման համար: Նորին Սրբութիւնը անդրադարձաւ երկու ժողովուրդների պատմական առնչակցութիւններին` խօսելով նաեւ Օսմանեան կայսրութեան ժամանակաշրջանում երկու ժողովուրդների կրած ծանր եւ ողբերգական կորուստների մասին:
Իր հերթին Յունաստանի դեսպանը ընդունելութեան եւ բարեմաղթանքների համար շնորհակալութիւն յայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ հաւաստիացնելով, որ առաւելագոյն ջանքեր կներդնի` բարեկամ երկրների միջեւ յարաբերութիւնների խորացման, հայ-յունական համագործակցութեան առաւել զօրացմանն ի խնդիր:
Զրոյցի ընթացքում Վեհափառ Հայրապետը գոհունակութեամբ ընդգծեց այն համագործակցութիւնը, որ առկայ է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի եւ ՀՀ-ում Յունաստանի դեսպանատան միջեւ` գնահատանք յայտնելով Յունաստանում հայ եկեղեցականների ուսումնառութեան գործում ցուցաբերուող աջակցութեան, ինչպէս նաեւ Սրբալոյս Միւռոնի պատրաստութեան համար անհրաժեշտ ձիթաիւղի հայթայթման համար: Անդրադարձ կատարուեց նաեւ երկու Եկեղեցիների եղբայրական հարաբերութիւններին:
Հանդիպմանը ներկայ էր Մայր Աթոռի Արտաքին յարաբերութիւնների եւ արարողակարգի բաժնի տնօրէն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Յովհաննիսեանը:
 
  -   Մամլո հաղորդագրություն