Մայիսի 3-ին պաշտօնական այցով Հայաստան կժամանի Հազարամեակի մարտահրաւէր կորպորացիայի գլխաւոր գործադիր տնօրէն Դանիէլ Եօհանեսը<br /> <br />


Մայիսի 3-ին պաշտօնական այցով Հայաստան կժամանի Հազարամեակի մարտահրաւէր կորպորացիայի գլխաւոր գործադիր տնօրէն Դանիէլ Եօհանեսը

  • 02-05-2011 13:21:45   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Մայիսի 3-5-ին պաշտօնական այցով Հայաստանում է գտնուելու Հազարամեակի մարտահրաւէր կորպորացիայի (ՀՄԿ) գլխաւոր գործադիր տնօրէն Դանիէլ Եօհանեսը: Հազարամեակի մարտահրաւէր հիմնադրամ-հայաստանը Հմկ-ի հետ համատեղ նախապատրաստել է այցելութեան եռօրեայ նախնական ծրագիր, որտեղ ներառուած են հանդիպումներ Հայաստանի բարձրաստիճան պաշտօնեաների եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ, ինչպէս նաեւ բազմաթիւ այցելութիւններ Հմհ-հայաստանի ծրագրային տեղամասեր։ Մասնաւորապէս, մայիսի 4-ին Դանիէլ Եօհանեսը կ'այցելի Արմավիրի մարզի Ծաղկունք համայնքի երրորդ կարգի ջրանցք, որը վերականգնուել է Հմհ-հայաստանի կողմից, եւ Էջմիածնի «Կոնսեռ» պահածոների գործարան, որը Հմհ-հայաստան ծրագրի Ջրից դէպի շուկայ ենթածրագրի շահառու է: Մայիսի 5-ին ՀՄԿ գլխաւոր գործադիր տնօրէնը ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի հետ միասին կ'այցելի Հմհ-հայաստանի կողմից կառուցուած Աւշար-այգեւանի պոմպակայան եւ կը մասնակցի վերականգնուած Արմաշի պոմպակայանի բացման պաշտօնական արարողութեանը (լուսաբանման հրաւէրը կը ստանաք նախագահի լրատուականի կողմից):
  -   Տնտեսութիւն