Շուտով տեղի կունենայ արեւմտահայերենից արեւելահայերեն եւ<br /> հակառակը փոխարկման համակարգչային ծրագրի շնորհանդէսը <br />


Շուտով տեղի կունենայ արեւմտահայերենից արեւելահայերեն եւ
հակառակը փոխարկման համակարգչային ծրագրի շնորհանդէսը

  • 29-01-2010 19:30:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 29 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Հայաստանում ստեղծուել է արեւմտահայերենից արեւելահայերեն եւ հակառակը փոխարկման համակարգչային ծրագիր` 40 հազար բառի համար: Ծրագրի շնորհանդէսը հաւանաբար տեղի կունենայ 10 օր յետոյ Հայաստանի նախագահի նստվայրում: Այս մասին Հայաստանի Սփիւռքի նախարարին կից ատեանի յունվարի 29-ի նիստում յայտնեց Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը: Նա միաժամանակ նշեց, որ 2010թ. նույնպես ծրագրի իրականացումը շարունակուելու է. այն հնարավորինս ընդլայնվելու է: Ծրագիրը չունի կոմերցիոն բնոյթ, պարզաբանեց նախարարը, դրանից ազատօրէն օգտուելու են բոլոր ցանկացողները` հայկական կազմակերպութիւնները, կառոյցները, անհատներ: Արեւմտահայերեն-արեւելահայերեն լեզուական մերձեցմանն է ուղղուած նաեւ յունիսին «Արեւմտահայերենի ուսուցման վիճակը Սփիւռքում» համաժողովի կազմակերպումը` սփիւռքեան յայտնի մասնագէտների մասնակցութեամբ: «Ոչ թէ արեւմտահայերենի-արեւելահայերենի պայքար մղենք, այլ ուսումնասիրենք ինչպէս է արեւմտահայերենը Պոլսում, Լիբանանում, Ամերիկայում, Եվրոպայում վերափոխվել, ինչպէս պէտք է դրանք ընդհանրացնենք, ինչպէս պէտք է մէկ միասնական դասագիրք ստեղծուի սփիւռքահայ եւ հայաստանեան մասնագէտների կողմից եւ երաշխավորվի դպրոցների համար»,- ասաց Սփիւռքի նախարարը: Հ.Յակոբեանը յայտնեց նաեւ, որ փետրուարի 21-ին Երեւանի Սպենդիարեանի անուան օպերայի եւ բալետի ազգային թատրոնի շէնքում տոնվելու է Մայրենի լեզուի տոնը. ի դէեպ, 2010 թուվականը յայտարարուել է Մայրենի լեզուի տարի: Ըստ ամենայնի, արդէն կայ ծրագիրը հովանաւորող բարերար: Նախարարը դիմել է արտերկրում Հայաստանի բոլոր դեսպաններին, խնդրելով ներկայացրել մայրենի լեզուն քարոզելուն, ներկայացնելուն ուղղուած բոլոր միջոցառումների ցանկը: Ինչպէս նշուեց Սփիւռքի նախարարին կից ատեանի նիստում, մայրենի լեզուի վարկանիշի եւ դերի բարձրացմանն ուղղուած ծրագիրը նպատակ ունի որոշ չափով կանխելու Սփիւռքում մեծ թափ առած ուծացման գործընթացը: Ուծացումը առաջին հերթին սկսւում է, երբ հայ մարդը դադարում է խօսել, կարդալ եւ մտածել մայրենի լեզւով, յաճախել հայկական դպրոց, կտրվում է հայկական իրականությունից: Այն, որ արտերկրի հայ համայնքները գտնւում են տարբեր մշակոյթային եւ օրենսդրական դաշտերում, գոյութիւն ունի հայոց լեզուի երկու ճյուղ` արեւմտահայերեն եւ արեւելահայերեն, երկու ուղղագրութիւն, ներհամայնքային խնդիրներն ու հակադրությունները «հին» ու «նոր» սփիւռքահայերի միջեւ` այս բոլորը դժուարացնում է առկայ խնդիրների լուծումը: Այսպէս, Սփիւռքում բնակուող մօտ 7,5 մլն հայերից 2 մլն է խոսում արեւմտահայերեն, մնացածը խոսում են արեւելահայերեն: Սկսած 90-ական թուականներից Սփիւռքի կեանքում էապէս մեծացել է գրական արեւեւլահայերենի գործառության տիրույթը, սակայն արեւելահայերենով խօսող հայկական հատուածի 100 հազարաւոր երեխաներ չեն յաճախում հայկական դպրոց: Սփիւռքի արեւմտահայերեն խուսող հատուածի համեմատութեամբ արեւելահայերենով խոսո շատ քիչ տոկոսն է յաճախում հայկական դպրոցներ` 2 մլն. արեւմտահայերից ամէնօրեայ եւ մէկօրեայ դպրոցներում սովորում են շուրջ 170 հազար երեխայ, իսկ 5-5,5 մլն, արեւելահայերեն խօսող հայերից դպրոց են յաճախում շուրջ 50 հազարը: Նշուեց նաեւ, որ Ռուսաստանի տարածքում այլեւս գոյութիւն չունեն հայկական հանրակրթական դպրոցներ. այսպէս կոչուած` հայկական դպրոցներում դասավանդում են միայն հայոց լեզու եւ պատմութուն` այն էլ ֆակուլտատիւ հիմունքներով: Որոշ դպրոցներում ազգային կրթութեան բաղադրիչ է համարւում երգի, պարի, թատերական ուսուցման խմբակների գործունէութիւնը: Մտահոգիչ է այս առումով Թբիլիսիում ստեղծուած վիճակը` ԽՍՀՄ օրոք գործող 32 հայկական դպրոցներից մնացել են միայն երկուսը, այն էլ` մասնակի հայերէն ուսուցմամբ: Իսկ Մառնեուլի տարածաշրջանի 12 հայկական գիւղերում վերջին տարիներին աշակերտների թիւը նուազել է եռակի անգամ: Ընդհանուր առմամբ, ամէնօրեայ, մէկօրեայ դպրոցների եւ հանրակրթարանների թիւը Սփիւռքում կազմում է շուրջ 1200, որտեղ հաճախող հայ երեխաների ընդհանուր թիւը կազմում է 220 հազար: Առանձնապէս բարուօք չէ նաեւ սփիւռքահայ ուսուցիչների վերապատրաստման որակը` թէեւ 2009թ. վերջին տարիների համեմատութեամբ Հայաստանում վերապատրատսվող ուսուցիչների թիւը եռակի աճել է, բայց վիճակը դեռեւս հեռու է բաւարար լինելուց: Հիմնական խնդիրներն են` աշակերտների թուի նուազումը եւ հայկական դպրոցների փակումը, արեւելահայերենով խօսող երեխաների համար հայեցի կրթութիւն ստանալու համար հնարաւորութիւնների սակավությունը կամ որոշ դէպքերում` ուղղակի բացակայութիւնը, հայոց լեզուի, հայագիտական առարկաների դասաւանդման տարբերակուած ծրագրերի, մեթոդական մշակումների անբաւարար մակարդակը, Սփիւռքի երեխաների համար, յատկապէս արեւմտահայերենով այբբենարանների, մայրենի լեզուի, հայոց պատմութեան դասագրքերի ոչ բաւարար քանակը, հայերէն չիմացող սփիւռքահայերի համար դասագրքերի սակավությունը, Հայաստանից Սփիւռքի կրթօջախներին դասագրքերի առաքման դժուարութիւնները, սփիւռքահայ ուսուցիչների վերապատրաստման խնդիրները, հեռուստատեսութեամբ եւ ռադիոյով հեռարձակւող ուսումնական հաղորդումների պակասը, հայեցի կրթութեան, դաստիարակութեան պետական համալիր ծրագրի բացակայութիւնը եւ այլն: Ծրագրի հեղինակները գտնում են, որ հայկական դպրոցներում անհրաժեշտ է մշակել հայ դպրոցի դերն ու վարկանիշը բարձրացնող, արեւմտահայերենի եւ արեւելահայերենի մերձեցման հիմնախնդրի լուծման եւ ազգային միասնական լեզվամտածողական դաշտ ձեւաւորող ծրագրեր: Այդ նպատակով անհրաժեշտ է ստեղծել արեւմտահայերենով միասնական այբբենարան, հայոց լեզի եւ պատմութեան միասնական դասագրքեր` կազմուած արեւմտահայերենից եւ արեւելահայերենից: Հայաստանի դպրոցներում անհրաժեշտ է ընդլայնել արեւմտահայերենի ուսուցման ծաւալները, Սփիւռքում վերամշակել հայերէնի ուսուցման մեթոդական հիմքերը, մշակել մեթոդական ծրագրերղ Անհրաժեշտ է, որպէսզի բացուեն կիրակնօրեայ նոր դպրոցներ, նրանց համար յատուկ դասագրքեր ստեղծուեն, լայնօրէն օգտագործել վիրտուալ քոլեջ ները եւ առցանց կրթութեան հնարաւորութիւնները, էլեկտրոնային դասագրքեր: Հայերէն չիմացող երեխաների համար անհրաժեշտութիւն կայ ստեղծուել հայոց լեզուի եւ պատմութեան գրքեր, ինքնուսոյցներ: Անհրաժեշտ է նաեւ կատարելագործել ուսուցիչների վերապատրաստման համակարգը, մշակել ուսումնամեթոդական նոր ծրագրեր, դասագրքեր` սփիւռքահայ մասնագէտների ներգրաւմամբ, աւելացնել Սփիւռքի կրթօջախների համար Հայաստանում նպատակային ուսուցման պատրաստող ուսուցիչների թիւը, կազմակերպել համահայկական օլիմպիադաներ, մրցոյթներ, զարգացնել քույր դպրոցների շարժումը: Սփիւռքի նախարարութիւնը կարեւոր է համարում նաեւ Մայրենի լեզուի տոնը համահայկական դարձնելը, սփիւռքի համար տրուող հեռուստա եւ ռադիոհաղորդումների որակը բարձրացնել, հայոց լեզուի հեռուստադպրոցի, մուլտֆիլմերի, սոցիալական գովազդային տեսահոլովակների ստեղծումը: Ի պատասխան ատեանի անդամների հարցերի, նշուեց, որ մտահոգիչ է նաեւ մայրենի լեզուի վիճակը Աբխազիայում` այստեղ եւս սկսել են պակասել հայկական դպրոցները, զգացվում է դասագրքերի, ուսուցիչների պահանջ: Միաժամանակ նշուեց նաեւ, որ Աբխազիայի նորընտիր ղեկավարութիւնը քայլեր է կատարում հայկական համայնքի խնդիրները լուծելու ուղղութեամբ, աբխազական կառավարութիւնը միջոցներ է յատկացրել դպրոցների վերանորոգման, ինչպէս նաեւ հայկական պատմամշակութային արժէքների պահպանման համար: Մի քանի օրից սպասւում է աբխազական պատուիրակութեան այցելութիւնը Հայաստան: Նախարար Հրանուշ Յակոբեանը ատեանի անդամ, «Ազգ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Յակոբ Աւետիքեանի հարցին ի պատասխան նշեց, որ Մելքոնեան կրթական հաստատութեան փակումը ցավոտ հարց է. «Մենք ցավում ենք ցանկացած հայատառ, հայակնիք կառոյցի փակման համար, սակայն Հայաստանի պետութիւնը չի կարող միջոցներ դնել, գնել 51 տոկոս փաթեթը, ինքը չէ որոշում կայացնողը, Հայաստանը կարող է միայն խնդրել, դիմել, առաջարկել»: Հ.Յակոբեանը յայտնեց, որ ատեանի հեռակայ անդամները իրենց համաձայնութիւնն են յայտնել Հայաստան-Սփիռք գործակցութեան` նախարարութեան մշակած ծրագրի կապակցութեամբ, ինչպէս նաեւ ներկայացրել առաջարկներ, որոնք հաշուի են առնուելու: Այսպէս, ամերիկահայ Յարութ Սասունեանը ծրագիրը տուել է մասնագիտական կառոյցին, որպէսզի կարդան, ուսումնասիրեն եւ կարծիք հայտնեն: Հ.Սասունեանը միաժամանակ համաձայնութիւն է յայտնել եւ նշել, որ «մեծապէս տպավորված է այն հսկայ աշխատանքով, որ նախարարութիւնը կատարել է անցեալ տարուայ ընթացքում»: Լիբանանից Մկրտիչ Մկրտչեանը մասնագէտների հետ կազմել է հայագիտական ուսուցման ծրագրեր, առաջարկներ ներկայացրել: Մեկամսեայ ժամկէտում ծրագիրը վերջնականապէս կմշակվի եւ կներկայացուի նախարարին, ապա նաեւ վարչապետին:
  -   Հասարակութիւն